Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին աշունը

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին աշունը
Սեպտեմբերի 13-ին մեկնարկած 10-րդ աշնանային նստաշրջանը փաստացի կլինի 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը, որի ընթացքում օրենսդիրը լիարժեքորեն կզբաղվի օրինաստեղծ գործունեությամբ: Հաջորդ՝ 11-րդ գարնանային նստաշրջանը հրավիրվելու է 2017-ի փետրվարին, իսկ ապրիլին նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները. սա նշանակում է, որ գարնանը քաղաքական ուժերը ամբողջությամբ տարված են լինելու նախընտրական պայքարով՝ ԱԺ շենքից դուրս: Այս նստաշրջանում նրանք պատրաստվում են ընտրություններին՝ առայժմ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու միջոցով: Գործընթացը սկսվեց հենց առաջին քառօրյայում:

Ենթադրվում էր, որ նույն այս քառօրյայում խորհրդարանը կքննարկի նաև Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, բայց դրա վրա կառավարությունը դեռ աշխատում է: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այն քննարկելու համար արտահերթ նիստ կհր
Մանրամասն
13/09/2016

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ
Հունիսի 6-9-ի քառօրյան 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի վերջին հերթական քառօրյան է, բայց դրա ավարտից հետո էլ խորհրդարանում կարող են նիստեր ընթանալ: Բոլոր նախորդ տարիների նման, այս անգամ ևս չի բացառվում, որ հերթական նստաշրջանից հետո կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան հրավիրվի՝ անավարտ մնացած նախագծերը ամբողջությամբ ընդունելու համար: 
Մանրամասն
04/06/2016

Քառօրյան մեկնարկեց. առանցքում բանակն է ու Ընտրական օրենսգիրքը

Քառօրյան մեկնարկեց. առանցքում բանակն է ու Ընտրական օրենսգիրքը
Մեկ հայտարարություն՝ Ազգային ժողովի կողմից, մեկ փակ նիստ՝ Պաշտպանության փոխնախարարի մասնակցությամբ, մեկ փակ նիստ՝ վերլուծաբանների ու փորձագետների մասնակցությամբ, բազմաթիվ այցելություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Ազգային ժողովի ղեկավարությունը, թերևս, կարծում էր, որ ապրիլի առաջին 20 օրերի այս նախաձեռնությունները բավարար էին, ու արդեն ապրիլի 25-28-ի քառօրյան որոշել էր սկսել օրակարգային հարցերով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քառօրյայի օրակարգի նախագիծը, բայց դրա հաստատումը տևեց ավելի քան 1 ժամ: Պատգամավորներին հետաքրքրում էին պատերազմի բացահայտած բազմաթիվ խնդիրներն ու պաշտոնյաները, ովքեր պատասխանատու էին դրանց լուծման համար: Շարմազանովի բնորոշմամբ՝ այս  «նուրբ» հարցերի  հրապարակայնացումը չի նպաստի դրանց լուծմանը:
Մանրամասն
25/04/2016

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում
Ապրիլի 4-ին մեկնարկած խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 142 օրենքի նախագիծ և 37 միջազգային պայմանագիր, բայց օրակարգը հաստատելիս քննարկված միակ հարցը օրակարգից դուրս էր ու խիստ հրատապ: Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված պատերազմական գործողություններին: Նախ նիստը վարողի՝ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, հետո ներկայացվեց ԱԺ հայտարարությունը՝ նախապես մշակված բոլոր խմբակցությունների և խմբակցություննեորւմ չընդգրկված պատգամավորների կողմից:
Մանրամասն
04/04/2016

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ

Մարտի 14-17-ի քառօրյան՝ նախընտրական շրջանի մեկնարկ
Ընտրական օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներով Ազգային ժողովում կսկսվի 2017 թվականի նախընտրական շրջանը: Ակնհայտ է, որ հաջորդ՝ աշնանային նստաշրջանում պատգամավորները օրենսդրական գործունեության փոխարեն առավելապես զբաղված են լինելու նախընտրական խնդիրներով, ուստի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը, որը կձգվի մինչև գարնանային նստաշրջան, կարող է դառնալ 5-րդ գումարման Ազգային Ժողովում լայնորեն քննարկված թերևս վերջին նախագծերից մեկը: Այս շաբաթվա ընթացքում նախագիծը կքննարկվի առայժմ դահլիճից դուրս՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մանրամասն
14/03/2016

Նորը՝ նոր նստաշրջանում

Նորը՝ նոր նստաշրջանում
Փետրվարի 1-ին մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանը: Առանցքային օրենքը, որը ընդունվելու է այս նստաշրջանի ընթացքում, նոր Ընտրական օրենսգիրքն է: Իսկ նստաշրջանի առաջին քառօրյայի սպասված քննարկումը Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության շուրջ է լինելու: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, հայտարարեց Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին, բայց հարցը, որի մասին պատգամավորները սկսեցին խոսել դրանից հետո, կապ չուներ ոչ օրակարգի, ոչ նոր Պաշտպանի ընտրության հետ:
Մանրամասն
01/02/2016

Հերթական նստաշրջան՝ խիտ օրակարգով

Հերթական նստաշրջան՝ խիտ օրակարգով
Փետրվարի 1-ին կմեկնարկի Ազգային ժողովի 9-րդ՝ գարնանային նստաշրջանը: Այն քաղաքական ու օրենսդրական լարված ընթացք է ունենալու: Նստաշրջանի քաղաքական ինտրիգը կապվում է հնարավոր վերադասավորումների, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման հեռանկարի հետ: Այն, որ քաղաքական այս ուժերի համագործակցությունն ավելի սերտ է դառնալու, ենթադրելի էր դեռևս 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո, բայց թե ինչպիսին է լինելու համագործակցության ձևաչափը, պարզ կդառնա առաջիկայում:

Քաղաքական վերադասավորումներին զուգահեռ խորհրդարանին լարված օրենսդրական աշխատանք է սպասվում: Նոր Սահմանադրությունը ենթադրում է գրեթե ամբողջ օրենսդրության վերանայում, օրենքների համապատասխանեցում սահմանադրական նոր դրույթներին: Նստաշրջանի գերխնդիրը, սակայն, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է. Սահմանադրությունը պահանջում է, որ այն ընդունված լինի մինչև 2016թ. հունիսի 1-ը: 
Մանրամասն
29/01/2016

Դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ վերջին հերթական քառօրյան

Դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ վերջին հերթական քառօրյան
Ազգային ժողովի դեկտեմբերի 7-10-ի քառօրյան լինելու է առաջինը դեկտեմբերի 6-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո, և դժվար չէ ենթադրել, որ քառօրյայի գոնե առաջին օրը անցնելու է հետընտրական իրավիճակներին բնորոշ տրամադրություններով: 

Դեկտեմբերի 7-ը նաև Սպիտակի ողբերգական երկրաշարժի տարելիցի օրն է: Ու թեպետ «Հիշատակի և տոների մասին օրենքով» այս օրը աշխատանքային է, միանգամայն հարգելի պատճառով այն կարող է ոչ աշխատանքային լինել Շիրակի և Լոռու մարզի պատգամավորների համար, ովքեր, ի հիշատակ զոհերի, ավանդաբար այդ օրն այցելում են աղետի գոտի: 
Մանրամասն
04/12/2015

ԱԺ քառօրյա. հրատապ հարցեր՝ օրակարգից դուրս

ԱԺ քառօրյա. հրատապ հարցեր՝ օրակարգից դուրս
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը դեռ չի քննարկել, բայց խորհրդարանական ընդդիմությունը սկսել է կանխարգելիչ պայքարը սակագնի բարձրացման դեմ: Պայքարի միջոցները նոր չեն՝ ժամանակավոր հանձնաժողով կամ լսումներ: Ու այս միջոցների ընտրության հարցում էլ ընդդիմադիրները միակարծիք չեն: Նրանց տարաձայնությունը դրևորվեց մայիսի 18-ին մեկնարկած քառօրյայի սկզբում՝ օրակարգի հաստատման ժամանակ: ԲՀԿ-ն առաջարկում էր խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ քննարկելու համար, թե որտեղից է գոյացել ՀԷՑ-ի 300 միլիոն դոլարի պարտքը, որը փակելու համար կազմակերպությունը մտադիր է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հարցի կարևորությունը նիստից առաջ քննարկվել էր ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ ու «ժառանգություն» խմբակցությունների համատեղ նիստում, ու առաջարկը ներկայացնելով՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին կոչ արեց այդ առաջարկությունը դարձնել ԱԺ-ի նախաձեռնություն ու անհապաղ լսումներ կազմակերպել: 
Մանրամասն
18/05/2015

ԱԺ քառօրյա. 23.02-26.02

ԱԺ քառօրյա. 23.02-26.02
Դեռ փետրվարի 8-ին էին ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել, որ հնարավոր է բոյկոտեն հաջորդ՝ փետրվարի 23-26-ի քառօրյան, եթե իրավապահ մարմինները չբացահայտեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին: Թե ովքեր էին ծեծել ակտիվիստին, փետրվարի 23-ին հայտնի չէր, բայց ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ բոյկոտում են քառօրյան՝ միանգամայն այլ պատճառով. ներքաղաքական իրավիճակը լարված է, ու ԲՀԿ-ն պետք է հստակեցնի իր քայլերը և ռազմավարությունը և այդ մասին կհայտնի հանրությանը առաջիկա օրերի ընթացքում:
Մանրամասն
23/02/2015
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter