Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն քննարկում է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով

ԱԺ-ն քննարկում է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով
2014 թվականին կառավարության կողմից հեղինակված, 2015 թվականից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, լրամշակում անցած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված 16 օրինագծերի հետ միասին, հոկտեմբերի 6-ին քննարկվեց Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում: Ներկա էին թերևս հարց տվող և ելույթ ունեցող հազիվ մեկի տասնյակն անցնող պատգամավորները: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ «նախագիծը հավասարակշռում է հանրության և քաղաքացիական հասարակության շահերի կիզակետում ամենաշատ քննարկված հարցերը»: 

Օրենսդրական փաթեթը քննարկման տարբեր փուլեր է անցել, հեղինակները լսել են միջազգային ու տեղական բազմաթիվ կազմակերպությունների տեսակետները ու դրանք ամփոփելով՝ նախարարի գնահատմամբ՝ փոխել են փաստաթղթի ոգին: Արդյունքում, ըստ կառավարության ներկայացուցչի, «կարողացել են չմիջամտել քաղհասարակության ինստիտուտների գործունեությանը՝ միաժամանակ՝ ձեռքը պահելով զարկերակին, երբ անհրաժեշտ է»:
Մանրամասն
13/10/2016

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ. առաջարկում է ստեղծել բանակ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ՝ նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որը «կերաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: «Հաշվի առնելով հանգամանքը, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է հեղինակը:
Մանրամասն
06/05/2016

Խորհրդարանական հավատով խոստովանությունը

Խորհրդարանական հավատով խոստովանությունը
Կամ հայկական ցեմենտը, ադրբեջանական նավթն ու ռուսական բանկը

Եթե շփման գծում չի հաջողվում վստահության ապահովման միջոցառումներ իրականացնել, ապա գոնե քաղաքատնտեսական գծում այն պետք է ապահովվի։ Եվ ահա Ազգային ժողովը փորձեց 2,95 տոկոսանոց վստահության միջոցառումներ իրականացնել։ ВТБ- ի հենց 2,95 տոկոս բաժնետոմսերի փաթեթն է, որ պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին։ Ճիշտ է, այդ ֆոնդը ռուսական այս բանկում որեւէ պահանջ չի կարող թելադրել, եթե հավատանք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, սակայն այս բանկը կարող է փրկել «Հրազդան-Ցեմենտ» ընկերությունը, եթե կրկին հավատանք նախարարին։
Մանրամասն
02/05/2016

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում

Քվեարկողի նույնականացումը կլինի լուրջ և վստահելի դաշտում
Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, Դուք ծանո՞թ եք Ընտրական նոր օրենսգրքի նախագծին, էլեկտրոնային քվեարկության ի՞նչ համակարգ է ներդրվելու ընտրական գործընթացում:

- Իհարկե, ծանոթ եմ, բայց չեմ կարող բովանդակային որևէ բան հայտնել: Միայն կարող եմ ասել, որ մենք հակված ենք քվեարկության գործընթացի որոշակի փուլում ներդնել էլեկտրոնային քվեարկության կամ էլեկտրոնային գրանցման որևէ մոդել, բայց դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգրքի նախագիծը գա Ազգային ժողով:
Մանրամասն
28/02/2016

Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ

Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ
Ազգային ժողովը փետրվարի 19-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստում ձայների 71 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Կառավարությունը առաջարկել էր հարցը համարել էր անհետաձգելի. խորհրդարանը փոփոխությունների նախագիծն առաջին և երկրորդ ընթերցումներով քննարկեց ու ընդունեց նույն օրը: Կողմ քվեարկեցին Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները, դեմ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: «Օրինաց երկիր» խմբակցությունը բոյկոտեց հարցի քննարկումը:
Տարանջատում՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ

Նախագծով կառավարությունն առաջարկում էր տարանջատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը /ՏԿԱԻՆ/ ու ստեղծել երկու առանձին գերատեսչություններ՝ Տարածքային կառավարման և զարգացման ու Արտակարգ իրավիճակների նախարարություններ: Գործադիրը փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել էր «քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ»: Նախագիծը ներկայացվում է քաղաքական պայմանավորվածությունների իրացման համատեքստում՝ հայտարարեց կառավարության օրենսդրական առաջարկությունն ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Մանրամասն
19/02/2016

ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը Ազգային ժողովում է

ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը Ազգային ժողովում է
Ավելի քան 5 տարի ՀՀ կառավարությունը փորձում է փոխել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը: Գործընթացը սկսվել է 2009 թվականին: Գործադիրը նախ փորձեց փոփոխություններ կատարել գործող՝ 2001 թվականին ընդունված օրենքում, ինչը հարուցեց ՀԿ-ների լուրջ դժգոհությունը: Դրանից հետո պարզ դարձավ, որ չկարգավորված հարցերը բավական շատ են, ու որոշվեց մշակել նոր նախագիծ: 

Արփինե Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ հաջողվել է մշակել կողմերի համար առավելապես ընդունելի և սուր անկյունները հարթած նախագիծ, Արդարադատության երրորդ նախարարն է, ով մասնակցում է նախագիծը բարելավելու աշխատանքներին: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, ևս 20 օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական նախաձեռնությունների հետ, ընդգրկվել է Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի օրակարգ, իսկ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրա շուրջ լսումներ էր կազմակերպել: 
Մանրամասն
17/02/2016

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ
2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են Վերահսկիչ պալատի լիազորությունները, նշանակությունն ու կարգավիճակը: Մայր օրենքի 13-րդ գլխի համաձայն՝ այն այսուհետ պետք է կոչվի Հաշվեքննիչ պալատ: Նախկին Սահմանադրությունն ամրագրում էր, որ Վերահսկիչ պալատն «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»: Նոր Սահմանադրության 198-րդ հոդվածի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ»:
Մանրամասն
09/02/2016

Բռնագանձել բիոզուգարանների գումարը և ընտրությունները վերահսկող սարքավորումներ գնել

Բռնագանձել բիոզուգարանների գումարը և ընտրությունները վերահսկող սարքավորումներ գնել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը և Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորներ` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող երկու նախագիծ: Երկուսով էլ առաջարկվում է թույլատրել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելը: 

Հայաստանում նունյականացման քարտ ունի 558 հազար 401 քաղաքացի: 2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է»: Նախորդ երեք տարիների ընթացքում, սակայն, Ընտրական օրենսգրքում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք ՀՀ քաղաքացիներին թույլ կտան քվեարկել նաև նույնականացման քարտերով: Դեկտեմբերի 6-ի սահամանադրական հանրաքվեից առաջ ԱԺ պատգամավորները որոշել են լրացնել բացթողումը. հոկտեմբերի 23-ին երկու նախագծերը քննարկվեցին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Մանրամասն
23/10/2015

Գ. Ջհանգիրյան. Ընտանեկան բռնությունը կենցաղային բնույթի հանցագործություն է

Գ. Ջհանգիրյան. Ընտանեկան բռնությունը կենցաղային բնույթի հանցագործություն է
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Պատճառը, այսպես ասած, ազգային մենթալիտե՞տն է, քաղաքական կամքի պակա՞սը, թե՞ այն, որ դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ: 

-Ես կարծում եմ՝ այս օրենքներին պետք է անդրադառնալ ոչ թե բովանդակային, այլ իրավունքի համակարգի տեսանկյունից: Մեր օրենսդրական համակարգը բացառում է այսպիսի առանձին օրենքների գոյությունը:

-Բայց մեր կյանքում խտրականության և բռնության բազմաթիվ դեպքեր են պատահում. չկա՞ դրանք օրենքով դատապարտելու կամ խնդիրը օրենքով կարգավորելու կարիք: 

-Դիցուք՝ դատապարտում ենք, բայց մեր իրավական համակարգը արգելում է բռնությունը բոլոր ոլորտներում, ինչո՞ւ պետք է ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք ընդունենք: Իսկ աշխատանքի կամ հանգստի ոլորտներում բռնության դրսևորումներ չե՞ն լինում:
Մանրամասն
18/08/2015

Ա. Վարդանյան. Օրենքներով կարգավորվում են տարբեր նրբերանգներ բովանդակող հարցեր

Ա. Վարդանյան. Օրենքներով կարգավորվում են տարբեր նրբերանգներ բովանդակող հարցեր
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Պատճառը, այսպես ասած, ազգային մենթալիտե՞տն է, քաղաքական կամքի պակա՞սը, թե՞ այն, որ դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ: 

-Քանի դեռ այդ փոփոխություննրը չեն հասել խորհրդարան, կդժվարանամ պատասխանել: Երբ դրանք Ազգային ժողովում կդրվեն շրջանառության մեջ, կքննարկվեն գլխադասային հանձնաժողովներում, կհետևենք, և մեր դիրքորոշումը կձևավորենք: 

-Իսկ այս օրենքներով կարագավորվող խնդիրների մասին Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է: Օրինակ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը չեն արժանանում Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը: 

-«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքն ընդունվել է 1991 թվականին, այսինքն, մենք ունենք դաշտը կարգավորող օրենք: Ձեր նշած փոփոխությունների նախագծերը խորհրդարան չեն եկել, թերևս բացի միայն մեկից, որը տարիներ առաջ հեղինակել էին հենց պատգամավորները:
Մանրամասն
27/07/2015
1 2 3 4 5
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter