«Պատիվ ունեմ» խմբակցություն
8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կազմված է 7 պատգամավորից։ 4-ը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ից են, 2-ը՝ «Հայրենիք»-ից, 1-ը՝ անկուսակցական։ Կանայք խմբակցությունում 2-ն են։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը Արթուր Վանեցյանն է, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը։
ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միայն մեկի՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցությունից է։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր քաղաքական ուժ է խորհրդարանում։ Այն ձևավորվել է 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքից, որը կազմաված էր «Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցություններից։
Խմբակցության 7 պատգամավորներից 2-ը եղել են պատգամավոր նաև նախորդ գումարումներում․ Թագուհի Թովմասյանը 7-րդ գումարման պատգամավոր է դարձել «Իմ քայլի» հետ, Իշխան Զաքարյանը պատգամավոր է եղել 1-ին, 4-րդ, 6-րդ գումարումների ընթացքում՝ ԲՀԿ-ի և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների կազմում։ Տարոն Մարգարյանը եղել է քաղաքապետ, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ պետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։
Նստաշրջաններ
Անուն | Կողմ | Դեմ | Ձեռնապահ | Չի քվեարկել | Բացակա | Հարցեր | Ելույթներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
Աբրահամյան Տիգրան Հրանտի | 30 | 19 | 59 | 29 | 63 | 1 | 5 |
![]() |
Զաքարյան Իշխան Սերժիկի | 53 | 4 | 37 | 21 | 170 | 0 | 0 |
![]() |
Թովմասյան Թագուհի Մանվելի | 26 | 22 | 44 | 71 | 122 | 6 | 4 |
![]() |
Մամիջանյան Հայկ Ռուբենի | 45 | 34 | 85 | 35 | 86 | 3 | 6 |
![]() |
Մարգարյան Տարոն Անդրանիկի | 42 | 31 | 92 | 41 | 79 | 0 | 0 |
![]() |
Մկրտչյան Աննա Արայի | 43 | 39 | 107 | 32 | 64 | 2 | 6 |