«Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունը՝ պատգամավորական խոշորացույցի տակ

Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը նախաձեռնել էր քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց։ Խորհրդարանականների անհրաժեշտ ստորագրությամբ իրավունքի ուժով օրենսդիր մարմնում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակովքննիչ հանձնաժողով ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են հանձնաժողովի քննությանառարկանևիրավասությանոլորտը, նախագահիանունը, ազգանունը և լիազորություններիժամկետը: Այսինքն՝ այս հարցով քննիչ հանձնաժողովը նախագահում է ընդդիմադիր պատգամավորը:
Քննիչ հանձնաժողովի կազմի քննարկման ժամանակ «Պատիվունեմ » խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին համազգային դրամահավաք էր իրականացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, սակայն հետագայում պարզվել էր, որ շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե: Պատգամավորը շեշտեց, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է բացառապես այդ գումարի ճակատագիրը, և նրա ուսումնասիրության թեման չի լինելու Հիմնադրամի գործունեությունը:
Այդ գումարը, հիշեցնենք, պաշտոնապես հայտարարվել էր, որ «Հայաստան» հիմնադրամը նվիրատվություն է արել ՀՀ կառավարությանը, որպեսզի 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում անհրաժեշտ ծախսերն իրականացվեն:
«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում, փաստացի, սա մեր բոլոր բարեկամների համար տարակուսելի արձագանք գտավ: Հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրը, ըստ որոնց՝պետական բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ», – հստակեցրեց պատգամավորը:
Ըստ Մամիջանյանի, պաշտպանական ոլորտում այդ օրերին գնումների ու դրանց արդյունավետ լինել-չլինելու մասին տարբեր կասկածներ կան, և դրանք ցրելու համար Հիմնադրամի կայքում նույնիսկ տեղադրված չէ հաշվետվություն ու աուդիտի արդյունքներ:
«Սրա չհրապարակումը ինձ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ իմ հարցին ի պատասխան՝ ինքն ասաց, որ որևէ խնդիր չկա, ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն, որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույնն է, ստեղծված է օրենքի պահանջով»,- ընդգծեցՄամիջանյանը:
Նախաձեռնողները համաձայնեցին իշխանական մեծամասնության առաջարկին, և քննիչ հանձնաժողովի անդամները 10-ի փոխարեն կլինեն 11-ը:
Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց:
«Քաղաքացիական պայմանագիր»–ից Վիգեն Խաչատրյանն իր ելույթում նկատեց՝ ունի կապեր Սփյուռքում, որոնք մտահոգություն են հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտածված վարկաբեկելու առիթով:
«Մարդկանց մոտ միտումնավոր կասկածներ են սերմանում, թե իբր չարժե, որ հիմնադրամը գումարներ ստանա, քանի որ չարաշահվում է: Սա համարում եմ սրիկայություն: Ես ողջունում եմ ընդդիմության նախաձեռնությունը խոշորացույցի տակ պահելու ընդդիմության գործունեությունը: Բայց թացը չորի հետ չպետք է խառնել: », -հավելեց պատգամավորը: Նա ընդգծեց, որ իշխանական խմբակցությունը ևս շահագրգիռ է, որ չարաշահումները բացահայտվեն, եթե դրանք եղել են. «Վերահսկողությունը միայն ձեր մենաշնորհը չէ, մենք էլ կմասնակցենք ու կհասկանանք՝ խնդիրներ եղել են, թե ոչ»,–ասավ Վիգեն Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն իր ելույթում արձագանքեց Վիգեն Խաչատրյանին և հայտարարեց, որ «սրիկայությունը Արցախը ուրանալն է»:
«Սիրկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել», -հայտարարեց Մանուկյանը:
Նա ակնարկեց Խաչատրյանի վերջին ելույթներից մեկը, երբ պատգամավորն ասել էր, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը վտանգավոր է, և խնդիրը չի կարող լինել Արցախը Հայաստան համարելը, այլ՝ արցախահայերը վտանգվա՞ծ են Ադրբեջանի ներսում, թե՞ ոչ:
ԱԺ նիստը նախագահող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հիշեցրեց, որ կան էթիկայի կանոններ և պահանջեց անուն տալ՝ ո՞վ է ուրացել Արցախը:
Մանուկյանը ասաց, որ բառացի մեջբերել է Վիգեն Խաչատրյանի խոսքը, և Ռուբինյանը ուղիղ հետաքրքրվեց. «Այսինքն, Դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք համարում»:
Եվ առանց լսելու Մանուկյանի պատասխանը՝ Ռուբինյանը հրահանգեց անջատել ամբիոնի մոտ կանգնած պատգամավորի խոսափողը, այնուհետև՝ հրահանգեց զբաղեցնել իր տեղը: Սակայն երբ Գեղամ Մանուկյանը համառում էր, չէր հեռանում ամբիոնի մոտից՝ պնդելով, թե նա իրավունք չունի անջատել տալ իր խոսափողը, Ռուբինյանը անվտանգության ծառայողներին հրահանգեց հեռացնել պատգամավորին ԱԺ ամբիոնի մոտից: Անվտանգության աշխատողները, հավանաբար, շփոթվեցին և, երբ Մանուկյանին հեռացնում էին ԱԺ նիստերի դահլիճից, Ռուբինյանը դիմելով նրանց՝ հրահանգեց. «Դահլիճից՝ չէ, դահլիճից մի՛ հեռացրեք»:
Դահլիճում մեծ իրարանցում առաջացավ, և պատգամավորները փորձեցին պաշտպանել իրենց գործընկերոջը, իսկ Ռուբինյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջման ընթացքում արդեն պատգամավորները երկար ժամանակ անվտանգության ծառայողների ներկայությամբ փորձում էին պարզել իրավիճակը:
Քննիչ հանձնաժողովի կազմը սահմանող հարցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր»–ը կողմ քվեարկեց։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ միայն մեկ կողմնապահով։ Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրելու է, թե ինչպես են ծախսվել 44–օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամին փոխանցված գումարները, կղեկավարի Արծվիկ Մինասյանը։