Նախկին ՔՊ-ական պատգամավորն ու Փաշինյանի փաստաբանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ. ԱԺ-ն դատավորներ է ընտրել

Նախկին ՔՊ-ական պատգամավորն ու Փաշինյանի փաստաբանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ. ԱԺ-ն դատավորներ է ընտրել
Հունիսի 27-ին ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել էր ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատների դատավորների ընտրության հարցերն էին։ Խորհրդարանում դարձյալ միայն քաղաքական մեծամասնությունն էր․ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը:
Դահլիճում նկատելի էր արձակուրդային տրամադրությունը․ նիստն սկսելու համար քվորում ապահովվեց միայն երրորդ փորձով, երբ ԱԺ փոխխոնակ Հակոբ Արշակյանը հորդորեց գործընկերներին զբաղեցնել տեղերը և նորից գրանցվել։
Այսպես, դատական համակարգում 2021-ին իրականացված բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների արդյունքում ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը, և առաջացել է այդ պալատների թափուր պաշտոններում դատավորներ նշանակելու անհրաժեշտություն: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը ներկայացնում էր դատավորի թեկնածուներին, հայտարարեց, որ օրենսգրքում կատարված փոփոխություններն ազդելու են մարդու իրավունքների պաշտպանվածության բարելավման վրա, քանի որ դրանք միտված են խթանելու դատարանների աշխատանքի արդյունավետությունը և նպաստելու են գործերի քննությանը ողջամիտ ժամկետներում:
Ըստ այդմ՝ ԲԴԽ-ն հունիսի 20-ին քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն պալատների դատավորների թափուր պաշտոններում նշանակելու համար ընտրել էր 30 թեկնածու:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ կատարում են դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը, քանի որ երբեք միանգամից 13 դատավորով Վճռաբեկ դատարանը չի ընդլայնվել: Նա ասաց, որ դատաիրավական բարեփոխումները լինելու են մշտական ՝ լավարկելով դատական իշխանության աշխատելաոճը:
Նրա գնահատմամբ, թեկածուներն ունենբարձր մասնագիտական կարողություններ և արժեքային համակարգ, և յուրաքանչյուրը մեծ ներդրում է ունեցել ՀՀ դատաիրավական համակարգի զարգացման գործում:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի, Արթուր Պողոսյանի և Արտակ Զեյնալյանի թեկնածությունները: Վերջինը, հիշեցնենք, Արդարադատության նախկին նախարարն էր և, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ղեկավարի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով լքել էր նախարարի պաշտոնը:
Դատավորների թեկնածուներին հարցեր քիչ եղան, իսկ եղածներն էլ վերաբերում էին վարչական ակտերի բողոքարկումներին, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և այլն:
Ընտրությունների արդյունքներով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրվեցին ԼիանաՀակոբյանը, ԱրծրունՄիրզոյանըևՔրիստինեՄկոյանը: Արտակ Զեյնալյանը չընտրվեց, թեպետ ոչ վաղ անցյալում նա կառավարող թիմի անդամ էր։
Հայաստանի Վճռաբեկ դատարանում կգործի հակակոռուպցիոնպալատ
Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Վճռաբեկ դատարանի կազմում ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:
Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովի դատին է ներկայացրելթեկնածություններ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներիթափուր տեղի համար: Թեկնածուներն ինն էին՝ Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը, Լուսինե Այվազյանը, Վահե Ռաֆայելյանը, Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը, Աղասի Մկոյանը:
Թեկնածուներից Նաիրա Հովսեփյանն ընդհանուր իրավասության առաջին ատյանի երկարամյա դատավոր էր։ Նշեց, որ 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրն է և դիմել է այս մրցույթին՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով:
«Ինչո՞ւեմդիմել՝որովհետևուզումեմ, որմերերկիրըազատվիկոռուպցիայից, կոռուպցիանհրեշէ, կեղտէ: Բառըլատիներենիցնշանակումէփչացած, այլասերված: Պատերազմի, պարտությանպատճառըկոռուպցիանէր: Իմկյանքիիմաստըեստեսնումեմայնհայրենիքիզարգացմանմեջ, որերազելէիմորդին, որիհամարկյանքենտվելորդիսունրաընկերները: Դահամարեսդիմելեմ, որդառնամայդդատարանիդատավոր», -ասաց Նաիրա Հովսեփյանը, որին ՔՊ-ն չընտրեց։
Նրա հետ առաջադրված եռյակից իշխանական խմբակցության ցանկալի թեկնածուն Արթուր Դավթյանն էր, որը դատավորների թեկնածուների ընտրությունից մեկ օր առաջ էր վայր դրել պատգամավորական մանդատը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, Արթուր Դավթյանը ստացել էր 67 կողմ ձայն:
Երկրորդ եռյակից, որում ընդգրկված էին Լուսինե Ավագյանը, Գևորգ Գյոզալյանը և Վահե Ռաֆայելյանը, իշխող ուժի 67 պատգամավորները կողմ քվեարկեցին Գևորգ Գյոզալյանին: Գյոզալյանը փաստաբան է և բազմաթիվ քաղաքացիական գործերով դատարաններում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների շահերը:
Երրորդ եռյակում ընդգրկված էին Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը և Լիպարիտ Մելիքջանյանը։ Խորհրդարանական մեծամասնություննընտրեց հենց ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին: Նրա մասին մամուլը գրել էր, թե մեծ ծառայություն է մատուցել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ աջակցելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու հարցում:
Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է դատավորների թեկնածուներին ներկայացնում ինքը և ոչ թե ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյաննասաց, թե Ջհանգիրյանը վիրահատվում է։
Հունիսի 20-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ շուրջ երկու տարի առաջվա ձայնագրությունը՝ աղմկահարույց բովանդակությամբ։ Ջհանգիրյանը Վարդազարյանին համոզում էր հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչից հետո կկասեցվի նրա դեմ սկսված քրեական գործընթացը։ Հակառակ դեպքում՝ կհարուցվի նոր քրեական գործ։