
Մոնիտորինգ
-
Պաշտոնը ստանձնելուց ուղիղ մեկ տարի անց` հունվարի 23-ին, մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Համաձայն օրենսդրության՝ մարտ ամսին նա պետք է խորհրդարանին ներկայացներ ՄԻՊ գրասենյակի գործունեությանը վերաբերող տարեկան զեկույցը։ Ք․ Գրիգորյանը այս խորհրդարանին ընդամենը մեկ տարեկան զեկույց է ներկայացրել․ այն վերաբերում էր գրասենյակի գործունեությանը՝ իր նախորդի՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին տարում։ Մանրամասն
-
Գլխավոր դատախազը կգա ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների հետևից
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի մուտքը ԱԺ հաճախակիացել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Սա 4-րդ անգամն է, երբ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմում է ՀՀ Ազգային ժողովին: Մանրամասն -
Որքան էլ ֆոնը էմոցիոնալ է, այս երկու իրավիճակները միավորելը սխալ է․ Վաղարշակ Հակոբյան
–Շատերը պահանջում են, որ պաշտպանության նախարարը պարզաբանի, թե ինչու են մեր զինվորները ծառայություն անցկացնում նման պայմաններում: Ունե՞ք այս հարցի պատասխանը։
–Որպեսզի կոնկրետ գնահատական տրվի, պետք է սպասենք օբյեկտիվ քննությանը, բայց ուզում եմ վստահեցնել, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը արել ու անում է ամեն ինչ, որպեսզի բանակում բոլոր արատավոր երևույթները վերացվեն:
Մանրամասն -
ԵՄ դիտորդները Գյումրիի ռուսական ռազմաբազայի մո՞տ էլ են առաքելություն իրականացնելու․ Գեղամ Մանուկյան
- ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Ն․Փաշինյանն անդրադարձավ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին և հայտարարեց, որ պատրաստ է դրա շրջանակում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
- Դա շատ վատ է, քանի որ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելը առանց դրան կից՝ ՀՀ ԳԽ 1992թ․ վերապահումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է։
Մանրամասն -
Զինված ուժերի վերականգնումն ու բարեփոխումը պատշաճ չի իրականացվում․ Տիգրան Աբրահամյան
–Իշխանությունն անընդհատ շեշտում է, որ բանակում դրական փոփոխություններ տեղի են ունեցել, և ընդդիմությունը դա չի ուզում տեսնել:
–Եթե զինված ուժերում փոփոխություններ լինեին, սեպտեմբերին 200-ից ավելի զոհեր, տարածքային կորուստներ չէինք ունենա: Անվտանգության համակարգի քննությունը տեղի է ունենում առաջին հերթին սահմանագծին, իսկ իրավիճակը ցույց է տվել, որ Ադրբեջանը 2020-ից հետո երեք անգամ ագրեսիայի է դիմել Հայաստանի նկատմամբ, և երեքի դեպքում էլ ունեցել ենք զոհեր և տարածքային կորուստներ:
Մանրամասն