
Մոնիտորինգ
-
Բռնության սպառնալիքով իշխանությունից հրաժարվելու կոչերի համար նախատեսել քրեական պատիժ. այս առաջարկը Ազգային ժողով ներկայացրել է կառավարությունը։ Փետրվարի 21-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ: Մանրամասն
-
Խորհրդարանական խմբակցությունները ՄԻՊ–ի թեկնածու են փնտրում
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու ժամկետը մոտենում է ավարտին, բայց Ազգային ժողովի խմբակցություններն առայժմ հապաղում են թեկնածու առաջադրելու հարցում: Մանրամասն -
Խաղաղության պայմանագրով պետք է երաշխավորի ինստիտուտ ստեղծվի․ փակ հանդիպում խորհրդարանում
«Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա»,- այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մանրամասն -
Արցախի պատգամավորներն անդրադարձել են Գ․ Արսենյանի ելույթին, բայց լսումներում հնչեցին զազրելի ելույթներ․ Վ․ Ալեքսանյան
–Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները օրերս հայտարարությամբ դիմեցին ՀՀ Ազգային ժողովին՝ կոչ անելով ձևավորել էթիկայի հանձնաժողով, որը կքննի Գուրգեն Արսենյանի վերջին ելույթը խորհրդարանում։ Այդ հարցըՔՊ–ն քննարկվո՞ւմ է:
–Այդ հայտարարությունը չեմ էլ կարդացել ամբողջությամբ: Կարդացել եմ միայն վերնագրերով ու տեղեկացել եմ իմ գործընկերներից: Շատ ուրախ եմ, որ Արցախի պատգամավորները հետևում են Հայաստանի խորհրդարանի լսումներին, բայց խիստ տարակուսած եմ, որ այդ ամբողջ լսումները նայելով Արցախի մեր գործընկեր պատգամավորներն անդրադարձել են Գուրգեն Արսենյանի ելույթին այն դեպքում, երբ այնտեղ կային ելույթներ, որոնք, մեղմ ասած, սարսափելի ու զազրելի էին իրենց բնույթով:
Մանրամասն -
Երկու ընդդիմադիր պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից
Սեյրան Օհանյանի, և Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական վարույթներով վաղեմության ժամկետն անցել է, հետևաբար կախված հանցանքի տեսակից, նրանց պատիժ կարող է չսպառնալ: Իշխանությունը, սակայն, այս գործերի քննությունն ու ընթացքը կարևորում էր՝ ճշմարտության բացահայտման և արդարության վերականգնման առումով: Մանրամասն