Մոնիտորինգ

  • Ճնշո՞ւմ դատարանների վրա, թե՞ բարեփոխում դատական համակարգում

    Ճնշո՞ւմ դատարանների վրա, թե՞ բարեփոխում դատական համակարգում

    Լրացումներից մեկի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարող է պատասխանատվության ենթարկել 10 անդամների առնվազն 5 կողմ ձայներով։ Գործող օրենքով պահանջվում էր ԲԴԽ՝ առնվազն 7 անդամի համաձայնությունը։ Ընդ որում, եթե տվյալ նիստում դատավորները 10-ից պակաս են, ապա բավարար է 5 անդամի համաձայնությունը։ Հարցը քննելու համար քվորում ապահովելու դեպքում սահմանված 10 անդամի փոխարեն նախագիծը բավարար է համարում առնվազն 7 անդամի ներկայությունը։ Այսինքն, ավելի են մեղմացվել կամ ընդլայնվել դատավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Մանրամասն
  • ԱԺ մշտական հանձնաժողովներում․ լիագումար նիստին ընդառաջ

    ԱԺ մշտական հանձնաժողովներում․ լիագումար նիստին ընդառաջ

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը փետրվարի 3-ին բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ընդդիմադիր պատգամավորն այս նախաձեռնությամբ առաջարկում էր ընդհանրապես վերացնել ճանապարհային երթևեկության մեջ կիրառվող բալային տուգանային համակարգը: Մանրամասն
  • Վահագն Խաչատուրյանը՝ ՔՊ-ի նախագահի թեկնածու․ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել

    Վահագն Խաչատուրյանը՝ ՔՊ-ի նախագահի թեկնածու․ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել

    Կբանակցի՞ ՔՊ–ն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ, որ նրանք նույնպես ընտրեն Վահագն Խաչատուրյանին՝ խուսափելով ընտրության 2-րդ փուլից։ Որպեսզի նախագահն ընտրվի առաջին փուլով, անհրաժեշտ է 81 քվե, մինչդեռ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր։ Երկրորդ փուլում արդեն կարող է ինքնուրույն ընտրել, քանի որ 65 քվեն էլ բավարար կլինի։ Մանրամասն
  • ՀՌՀ տանող ճանապարհը՝ թեժ ու հայհոյալից․ Ռուբիկ Հակոբյանը հանեց թեկնածությունը

    ՀՌՀ տանող ճանապարհը՝ թեժ ու հայհոյալից․ Ռուբիկ Հակոբյանը հանեց թեկնածությունը

    Վերջին շրջանում ԱԺ նիստերի դահլիճում սովորական դարձած գոռգոռոցները, հայհոյանքն ու վիրավորանքը՝ պատգամավորների միջև, հունվարի 26-ին տեղափոխվել էին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 3 օր՝ հունվարի 24-ից 26-ը, այս հանձնաժողովը քննարկում էր  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը առաջադրելու հարցը: Նրա թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Քննարկումների 3-րդ օրը Հակոբյանը հանեց իր թեկնածությունը: Դրան նախորդել էին փոխադարձ մեղադրանքները, անվայել խոսքերը՝ թեկնածուի և հանձնաժողովի ՔՊ-ական անդամների ու նախագահի միջև: Մանրամասն
  • Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի․ կլինեն նոր ընտրություններ

    Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի․ կլինեն նոր ընտրություններ

    Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահն էր, բայց առաջին նախագահն էր, որին ընտրել էր խորհրդարանը։ Նա նաև ՀՀ 2-րդ նախագահն է, որը հրաժարական է տալիս՝ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։ Բայց սա Ա․Սարգսյանի քաղաքական կյանքում 3-րդ հրաժարականն է՝ առաջինը 1996թ․ էր՝ վարչապետի պաշտոնից, երկրորդը 2018թ․՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Ա․Սարգսյանը նախագահ էր ընտրվել 2018թ․ մարտի 2-ին, հեղափոխությունից ընդամենը 20 օր առաջ։ Նրան նախագահ էր առաջադրել այն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» կուսակցությունը։ Մանրամասն