Մոնիտորինգ

  • Հերթական փոփոխությունը՝ ԱԺ կանոնակարգում․ «Ղազինյանի մասին» օրինագիծն ընդունվեց

    Հերթական փոփոխությունը՝ ԱԺ կանոնակարգում․ «Ղազինյանի մասին» օրինագիծն ընդունվեց

    Հունվարի 20-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ, 68 կողմ, 33 դեմ ձայներով ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած փոփոխությունների նախագիծը: Հեղինակն ԱԺ ամբիոնից ասաց, որ նախագծի նպատակը ԱԺ կանոնակարգի բացը օրենսդրական ճանապարհով լրացնելն է, իսկ այդ բացը դարձավ ակնհայտ, երբ խորհրդարանական մեծամասնությունը որոշեց կանխել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածության առաջադրումը: Մանրամասն
  • Թաթոյանը՝ ժամկետն սպառած միակ պաշտպան․ ԱԺ-ն կընտրի նոր ՄԻՊ

    Թաթոյանը՝ ժամկետն սպառած միակ պաշտպան․ ԱԺ-ն կընտրի նոր ՄԻՊ

    Քրիստինե Գրիգորյանը, եթե ընտրվի, կլինի Հայաստանի Հանրապետության 5-րդ Մարդու իրավունքների պաշտպանը։ Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր, որը պաշտոնավարել է 2004-2006թթ․։ Նրան այդ պաշտոնին նշանակել և ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդը Արմեն Հարությունյանն է, որը պաշտոնավարել է 2006-20011թթ․։ Արմեն Հարությունյանին ընտրել է արդեն ԱԺ–ն, և նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է հենց ԱԺ-ին։ Երրորդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն է, որը պաշտոնավարել է 2011-2016թթ․ և նույնպես պաշտոնից հեռացել է ժամկետից շուտ։ Այս երեք պաշտպաններն էլ խնդիրներ են ունեցել իրենց պաշտոնավարման շրջանում գործող իշխանությունների հետ և հեռացել են այդ խնդիրների պատճառով։

    Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ՀՀ չորրորդ ՄԻ պաշտպանը, պաշտոնավարել է 2016 թվականից, և նա միակն է, որը ժամանակից շուտ հրաժարական չի տվել ու պաշտոնավարել է ամբողջական ժամկետով։

    Մանրամասն
  • Ընդդիմությունը՝ մերժված․ «Հայաստան»–ի մեկ անգամ մերժված նախագիծը դարձյալ օրակարգ չընդգրկվեց

    Ընդդիմությունը՝ մերժված․ «Հայաստան»–ի մեկ անգամ մերժված նախագիծը դարձյալ օրակարգ չընդգրկվեց

    8–րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 25 նախաձեռնություն, այդ թվում 4 ընտրություն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի, ԿԲ նախագահի տեղակալի և նոր Մարդու իրավունքների պաշտպանի։ Այս նիստերի օրակարգում է նաև ՔՊ–ականների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը, որով կարգավորվելու է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Մանրամասն
  • ՔՊ–ն ելքը գտել է․ հանձնաժողովի փոխնախագահի հարցը կլուծվի ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ

    ՔՊ–ն ելքը գտել է․ հանձնաժողովի փոխնախագահի հարցը կլուծվի ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ

    ԱԺ կանոնակարգի գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չկա դրույթ, որը հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: Մանրամասն