
Մոնիտորինգ
-
ԱԺ կանոնակարգի գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չկա դրույթ, որը հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: Մանրամասն
-
Կուսակցությունների ֆինանսավորումը պետբյուջեից ավելացել է․ մեծ մասը տրվել է ՔՊ-ին և «Հայաստան»-ին
2022թ․ պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորմանը հատկացվել է 520,7 մլն դրամ։ Այդ գումարը 5 անգամ ավելի շատ է, քան 2019-ին, 2020-ին և 2021-ին հատկացված տարեկան 103,7 մլն դրամը։ Քաղաքական ուժերին տրվող պետական ֆինանսավորումը կավելանա անցած տարի «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Դրանք ուժի մեջ են մտնում 2022թ․։ Մանրամասն -
Ես ունեմ հեղինակություն․ ՄԻՊ-ի նոր թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է
Գործող մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թվականի փետրվարի 23-ին կլրանա։ Արման Թաթոյան իթեկնածությունը 2016-ին առաջադրել էր այն ժամանակ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր:
Մանրամասն -
ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ն սպասում է կոնսենսուսային թեկնածուի․ ընդդիմությունն ասում է՝ իզուր
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը մնում է չլուծված, բայց թեկնածուի ընտրության շուրջ որոշ զարգացումներ կան: Դեկտեմբերի 14-ին երկրորդ անգամ հանձնաժողովը փոխնախագահի հարցին անդրադարձավ՝ չունենալով թեկնածու․ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ թեկնածու չէր ներկայացրել։ Մանրամասն -
2022թ. բյուջեն ընդունվեց, պատգամավորների առաջարկները չընդունվեցին
2022թ․ բյուջեի նախագծի լրամշակված նախագիծն Ազգային ժողովում ներկայացվեց դեկտեմբերի 8-ին։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հաջորդ տարի զուտ փոխառու միջոցները կկազմեն 356 մլրդ դրամ, իսկ տարեվերջին պետական պարտքը կկազմի 4 տրլն 741 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60,2 տոկոսը։ Մանրամասն