
Մոնիտորինգ
-
-
«Հայաստանի իշխանությունն իրավունք չունի այսպես մոտենալ Արցախի հիմնահարցին». լսումներ խորհրդարանում
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներում կարմիր թելի նման ձգվում էր միտքը՝ Հայաստանի գործող իշխանությունը մեղավոր է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համար, հետևաբար, պետք է հեռանա: Մանրամասն -
ՀՀ պետական սահմանից մինչև արտադրական կանեփի մշակում․ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Կառավարությունը որոշել է կարգավորել Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը և Ազգային ժողով է ներկայացրել Ընդերքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Ավազ արդյունահանող ընկերությունները խախտումներ են թույլ տվել, արդյունքում խախտվել է Արաքսի հունը և վնաս հասցրել ՀՀ պետական սահմանին։ Մանրամասն -
Իշխանության բերած, իշխանության տարած․ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից
Պաշտոնը ստանձնելուց ուղիղ մեկ տարի անց` հունվարի 23-ին, մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Համաձայն օրենսդրության՝ մարտ ամսին նա պետք է խորհրդարանին ներկայացներ ՄԻՊ գրասենյակի գործունեությանը վերաբերող տարեկան զեկույցը։ Ք․ Գրիգորյանը այս խորհրդարանին ընդամենը մեկ տարեկան զեկույց է ներկայացրել․ այն վերաբերում էր գրասենյակի գործունեությանը՝ իր նախորդի՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին տարում։ Մանրամասն -
Գլխավոր դատախազը կգա ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների հետևից
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի մուտքը ԱԺ հաճախակիացել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Սա 4-րդ անգամն է, երբ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմում է ՀՀ Ազգային ժողովին: Մանրամասն