
Եթե լինի կազմակերպված աշխատանք և հանրային ճնշում, բացառված չէ, որ առաջանան նաև նոր լիդերներ․ Աղվան Վարդանյան
-Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպի: Այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք:
-Մենք գիտենք Ադրբեջանի վերաբերմունքը Մինսկի խմբի նկատմամբ՝ կապված Արցախի հիմնախնդրի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, այն լուծված է։ Հայաստանի իշխանությունը բացարձակապես չի ընդդիմանում այդ տեսակետին, և փաստորեն, Արցախի հարց, կարծես թե, առերևույթ կամ գոնե իրենց հայտարարությունների մակարդակով գոյություն չունի։
Մանրամասն