
Ինձ միջադեպերի ժամանակ չեք տեսնի, ես կռիվների կողմնակից չեմ. Միքայել Թումասյան
-Պարո՛ն Թումասյան, նոյեմբերից ԱԺ պատգամավոր եք, բայց որևէ ելույթ չեք ունեցել, հարց չեք տվել։ Մինչդեռ Ձեր որոշ գործընկերներ, եթե նույնիսկ օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս, աչքի են ընկնում միջադեպերի ժամանակ:
-Ինձ միջադեպերի ժամանակ չեք էլ տեսնի, որովհետև ես միջադեպերի, կռիվների կողմնակից չեմ։ Ավելի հանգիստ բնավորություն ունեմ: Ինչ վերաբերում է պասիվությանը, իրականում, արդեն բավական բան արել եմ։ Նախաձեռնել եմ բնակիչների հետ հանդիպումներ Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ուղղակի ես շատ չեմ լուսաբանում նման բաները, որովհետև ինձ համար ավելի կարևոր են արդյունքները, քան թե PR-ը:
Մանրամասն