Հարցազրույց

  • Այս Սահմանադրությամբ քաղաքական ճգնաժամ չենք կարող առաջացնել․ Լիլիթ Գալստյան

    Այս Սահմանադրությամբ քաղաքական ճգնաժամ չենք կարող առաջացնել․ Լիլիթ Գալստյան

    –Մարդիկ կարծում են՝ մանդատները վայր դնելով կարող եք քաղաքական ճգնաժամ առաջացնել:

    –Մենք մի քանի անգամ բացատրել ենք, որ այս Սահմանադրությամբ քաղաքական ճգնաժամ չենք կարող առաջացնել: Կարելի է և ինքնանպատակ մանդատները վայր դնել, բայց դրանից ճգնաժամ չէր առաջանա, ո՛չ էլ ԱԺ-ն կլուծարվի։

    Մանրամասն
  • Պաշտոնապես հայտարարում եմ՝ արտասահմանում ոչ մի անշարժ գույք չունեմ, վաճառել եմ. Խաչատուր Սուքիասյան

    Պաշտոնապես հայտարարում եմ՝ արտասահմանում ոչ մի անշարժ գույք չունեմ, վաճառել եմ. Խաչատուր Սուքիասյան

    -Շատ է խոսվել, որ գործարարները չպետք է լինեն խորհրդարանում, բայց նրանք միշտ էլ եղել են։ Այս խորհրդարանում էլ Դուք եք, Գուրգեն Արսենյանը, ընդդիմության մեջ նույնպես կան։ Ի վերջո, չպե՞տք է լինի այդ հստակ տարանջատումը: 

    -Ի՞նչ է նշանակում գործարար: Իսկ բժիշկը, որ սեփական կլինիկա ունի, նա ի՞նչ է, գործարար չի՞: Բա ո՞վ պետք է գա Ազգային ժողով իր փորձով… Պարզապես մտածել եմ, ինչ-որ չափով պիտանի լինեմ, օգնեմ:

    Մանրամասն
  • Թող հոգևոր առաջնորդներն իրենք համախմբվեն ու համախմբման օրինակ ծառայեն․ Հովիկ Աղազարյան

    Թող հոգևոր առաջնորդներն իրենք համախմբվեն ու համախմբման օրինակ ծառայեն․ Հովիկ Աղազարյան

    - Էկոնոմիկայի նախարարը  հայտարարեց, որ հակառակ գնաճին, մեր քաղաքացիները լավ են ապրում։ Այդպե՞ս է։

    - Ո՛չ։ Այդ հարցում պարոն Քերոբյանի հետ համաձայն չեմ։ Ես գտնում եմ, որ այդ առումով հիմա մեր քաղաքացիները մի քիչ դժվարություններ ունեն։ Որոշակի խնդիր կա առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու առումով։ Եվ դա չնկատելը մի քիչ ճիշտ չէ, մեր հայրենակիցների համար ապրուստը հոգալը մի քիչ դժվարացել է։

    Մանրամասն
  • Դուք սխալ պատկերացում ունեք Ռ․ Քոչարյանի քաղաքականության մասին․ Ագնեսա Խամոյան

    Դուք սխալ պատկերացում ունեք Ռ․ Քոչարյանի քաղաքականության մասին․ Ագնեսա Խամոյան

    –Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը թույլ տար, դուք կմասնակցեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նա թույլ չտվեց, որ դուք բաց ճակատով գաք ու ձեր հարցերն ուղղեք ցանկացած պաշտոնյայի։ 

    -Հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու հայտարարությունը ստորագրել են երկու ընդդիմադիր խմբակցությունները: Ռոբերտ Քոչարյանը նաև «Պատիվ ունեմ»-ի՞ն թույլ չի տվել մասնակցել աշխատանքներին: Զավեշտալի է, որ իշխանությունը հոլովում է Ռոբերտ Քոչարյանի անունը՝ ասելով, որ նա «Հայաստան» դաշինքին ասում է՝ այսինչ բանն այսպես պետք է անել, այնպես պետք է անել: 

    -Իսկ իրականում չի՞ ասում:

    -Հեծանիվ հայտնագործած կլիներ Անդրանիկ Քոչարյանը, եթե ասեր, որ Ռոբերտ Քոչարյանը մեզ այս կամ այն բանը թույլ չի տալիս:

    Մանրամասն
  • 44-օրյայի քննիչ հանձնաժողովը փորձելու է քնեցնել հանգամանքների բացահայտումը. Գեղամ Մանուկյան

    44-օրյայի քննիչ հանձնաժողովը փորձելու է քնեցնել հանգամանքների բացահայտումը. Գեղամ Մանուկյան

    - Ինչպիսի՞ արձագանք կլինի, եթե ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ որպես 44-օրյա պատերազմի օրերին որոշակի մասնակցություն ունեցած մարդու, հրավիրեն քննիչ հանձնաժողով:

    - Սեյրան Օհանյանն արդեն պատասխանել է, որ մինչև իրեն հրավիրելը շատերին պետք է կանչեն՝ սկսած այդ օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից, Արցախի նախագահից: Նաև այն նախարարներին, որոնք Արայիկ Հարությունյանի կողքին էին 24-ժամյա ռեժիմով՝ Ռոմանոս Պետրոսյաններն ու Արարատ Միրզոյանները:

    Մանրամասն