Հարցազրույց

  • Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ. Հռիփսիմե Հունանյան

    Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ. Հռիփսիմե Հունանյան

    –Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։

    –Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

    Մանրամասն
  • Սահմանադրություն փոփոխելու օրակարգը կեղծ է, այսօր խնդիր է՝ Արցախը կա՞, թե՞ չկա. Արմեն Ռուստամյան

    Սահմանադրություն փոփոխելու օրակարգը կեղծ է, այսօր խնդիր է՝ Արցախը կա՞, թե՞ չկա. Արմեն Ռուստամյան

    –Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստն էր, որին հայտարարել եք, որ չեք մասնակցելու: Նախկինում ակտիվ էիք, կողմ էիք սահմանադրական բարեփոխումներին: Հիմա կառավարման խորհրդարանական համակարգն իրեն արդարացրե՞լ է: 

    –Խորհրդարանական համակարգը չի էլ գործել, որ արդարացնի իրեն կամ ոչ: Մենք հիմա ունենք ոչ թե խորհրդարանական համակարգ, այլ նիկոլական համակարգ: Դրանք տարբեր բաներ են:

    Մանրամասն
  • Նախագահը կարող է ընտրվել նույնիսկ 54 ձայնով, դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է․ Ալեն Սիմոնյան

    Նախագահը կարող է ընտրվել նույնիսկ 54 ձայնով, դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է․ Ալեն Սիմոնյան

    -Դուք աշխատանքային այցով ԱՄՆ եք մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար, ըստ Factor.am-ի տեղեկատվության, պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է ձեր գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ: Չէ՞ր կարելի ավելի համեստ ծախսեր անել։

    -Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և ընդհանրապես չգնալ: Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ: 

    Մանրամասն
  • Աճը կլինի առավելագույնը 5 տոկոս, եթե արտաքին բացասական ազդակներ չլինեն․ Թադևոս Ավետիսյան

    Աճը կլինի առավելագույնը 5 տոկոս, եթե արտաքին բացասական ազդակներ չլինեն․ Թադևոս Ավետիսյան

    -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ եթե կարողանանք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, ուրեմն, կմտնենք բարեկեցության ռեժիմ: Հավանակա՞ն է այս և հաջորդ տարիներին այդքան աճ ապահովելը:

    -Նա ասում էր, որ եթե 7 տոկոս աճ ունենանք, հաջորդ տարիներին կարող ենք թոշակներն ու նպաստները բարձրացնել: Բայց եթե չլինի՞: 7 տոկոս աճի որևէ սցենար հնարավոր չէ տեսնել, բացի նախախնամության վրա հույս դնելուց: Աճը առավելագույնը մինչև 5 տոկոս կարող է լինել, եթե արտաքին բացասական ազդակներ չլինեն:

    Մանրամասն
  • Քրոնիկ քաղաքական դիսկոմֆորտ ունենք թե՛ մենք, թե՛ ընդդիմությունը. Լուսինե Բադալյան

    Քրոնիկ քաղաքական դիսկոմֆորտ ունենք թե՛ մենք, թե՛ ընդդիմությունը. Լուսինե Բադալյան

    –7-րդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքն ստացվում էր, ինչը չի կարելի ասել այս գումարման համար: Այս դեպքում տեսնում ենք փոխադարձ վիրավորանք, մեղադրանք, ծեծկռտուք: Ինչո՞ւ է այդպես:

    –Ընդդիմությունն ինքը պետք է որոշի՝ ներգրավվել խորհրդարանական աշխատանքներում, թե ոչ։ Մենք բազմիցս առաջարկություններ արել ենք: Հանրային ելույթներով ու շատ տարբերակներով իշխանությունը առաջարկում է համագործակցել հանուն Հայաստանի Հանրապետության: Չմասնակցելը ընդդիմության որոշումն է, և այդտեղ մենք որևէ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չունենք:

    Մանրամասն