Հարցազրույց

  • Չենք ցանկանում մաս դառնալ գործընթացի, որի նպատակն է մաքրել իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին․ Տիգրան Աբրահամյան

    Չենք ցանկանում մաս դառնալ գործընթացի, որի նպատակն է մաքրել իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին․ Տիգրան Աբրահամյան

    -Սերժ Սարգսյանը հայտարարեցոր 5 շրջան տալիս էինքԼաչինն ու Քելբաջարը պահում էինք մինչև հանրաքվեի անցկացումըԴուք այդ ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդականն էիքիմացե՞լ եք այս ամենի մասին։ շրջան զիջելու պատրաստակամություն հայտնողը այսօրվա ընդդիմության լեքսիկոնով «հողատու» չէ՞:

    -Հարցադրումն ինքնին սխալ եմ համարում, որովհետև մենք մի իրավիճակում ենք, երբ Հայաստանը 10 շրջան հանձնել է, շուրջ 4 հազար մարդ զոհվել է, 11 հազար մարդ վիրավորում է ստացել: Մենք ասում ենք՝ լավ, եկեք մի կողմ դնենք այս մարդկանց, որովհետև իրավիճակի բերումով 10 շրջան են հանձնել, ու ասում ենք՝ գիտե՞ք, ժամանակին Սերժ Սարգսյանը քննարկում էր 5 շրջան,և արդյո՞ք նա հողատու չէր: Այս դեպքում նույնիսկ կոռեկտ չէ այդ հարցադրմանը պատասխանելը:

    Մանրամասն
  • Ղազինյանը պետական գաղտնիքի տիրապետելու իրավունք չունի, նա այդ փաստաթուղթը չի ստորագրել․ Արմեն Խաչատրյան

    Ղազինյանը պետական գաղտնիքի տիրապետելու իրավունք չունի, նա այդ փաստաթուղթը չի ստորագրել․ Արմեն Խաչատրյան

    -Քննիչ հանձնաժողովը կառավարությանը վերահսկելու ընդդիմության գործիքներից է, մինչդեռ տպավորություն է, որ կառավարող ուժն ուզում է ինքն օգտագործել այդ գործիքը՝ վերցնելով այն ընդդիմության ձեռքից։ Գուցե կան դրվագներ, որոնք ուզում եք այդպես էլ չբացահայտվե՞ն: 

    -Չկա նման բան, թե ընդդիմությունից ինչ-որ բան ենք վերցրել։ Ընդդիմության պատգամավորները ևս այդ հանձնաժողովի անդամներ են: Ըստ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովը հենց հանդիսանալու է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը:

    Մանրամասն
  • Երբ Ադրբեջանը տեսավ Հայաստանում իսկապես բանակաշինություն է ընթանում, սանձազերծեց 2020-ի պատերազմը․ Հրաչյա Հակոբյան

    Երբ Ադրբեջանը տեսավ Հայաստանում իսկապես բանակաշինություն է ընթանում, սանձազերծեց 2020-ի պատերազմը․ Հրաչյա Հակոբյան

    - Պարո՛ն Հակոբյան, ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել և քննել ձեր գործընկեր Վահագն Ալեքսանյանի աղմկոտ հայտարարությունները, վարքագիծը։ Լրագրողական կազմակերպությունները նրանից պահանջում են ներողություն խնդրել։ ՔՊ-ն քննարկե՞լ է այս հարցերը։

    - Վահագն Ալեքսանյանը ոչ մի պարկեշտ, անաչառ լրագրողի չի վիրավորել։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք վիրավորվել են նրա հայտարարությունից, ուրեմն, իրենց հոգու խորքում ընդունում են, որ այդ խոսքերն իրենց են ուղղված։

    Մանրամասն
  • «Անձի հագով կարված» ձևակերպման փուլն անցել է. Վահագն Հովակիմյան

    «Անձի հագով կարված» ձևակերպման փուլն անցել է. Վահագն Հովակիմյան

    -Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե փաստ չէ, որ Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրության փոփոխություն: Հնարավո՞ր է՝ ընդհանրապես Սահմանադրությունը չփոխվի: 

    -Սահմանադրական բարեփոխումների խորհրդի գործունեության նպատակը հենց դա է, որ ի վերջո, կասի՝ կարիք կա՞ սահմանադրական բարեփոխումների, թե չկա: Իմ ասածը լիարժեք, անվիճարկելի հանրաքվե անցկացնելու մասին է:

    Մանրամասն
  • Բազմիցս նախագահից է կախված եղել ճգնաժամի հանգուցալուծումը, և նա դրսևորել է կրավորական կեցվածք․ Հայկ Մամիջանյան

    Բազմիցս նախագահից է կախված եղել ճգնաժամի հանգուցալուծումը, և նա դրսևորել է կրավորական կեցվածք․ Հայկ Մամիջանյան

    -Նախօրեին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրան ընտրել է ձեր իշխանությունը, հրավիրել է Սերժ Սարգսյանը․ սպասելի՞ էր նրա հրաժարականը։

    -Չեմ կարող ասել՝ սպասելի էր, թե ոչ, բայց Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառաբանություններն անհեթեթ են, որովհետև ինքը Սահմանադրության վրա երդում է տվել: Կարծում եմ՝ ինքը կարդացել է այս Սահմանադրությունը և չորս տարի երգելով (ամենայն հարգանքով նախագահի ինստիտուտի հանդեպ) նույն երգը լիազորությունների մասին՝ լուռ հետևել, թե ինչպես է բռնաբարվում Սահմանադրությունը հենց այս դահլիճում։ Ունեցած սուղ լիազորությունների մի մասը զիջել խորհրդարանին, հետո հրաժարականի ժամանակ այսպիսի տեքստ հրապարակել․ ինձ համար անընկալելի է։

    Մանրամասն