Հարցազրույց

  • Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան

    Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան

    -Պարո՛ն Աբովյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց շատ քաղաքական ուժեր կասկածում են, որ ընտրություններ կլինեն: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունները չկայանան։

    -Ես հիմնվում եմ միայն ու միայն փաստերի վրա և հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ հույս ունեմ, որ ընտրությունները կկայանան:

    Մանրամասն
  • Սյունքիում տեղի ունեցավ խուլիգանություն վարչապետի ինստիտուտի նկատմամբ․ Ա․ Դավոյան

    Սյունքիում տեղի ունեցավ խուլիգանություն վարչապետի ինստիտուտի նկատմամբ․ Ա․ Դավոյան

    - Տիկին Դավոյան, ինչո՞ւ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ գնաց Սյունիք։ Նպատակը այցը գաղտնի պահե՞լն էր, մտավախությո՞ւն կար, որ սյունեցիները նորից կփակեն ճանապարհները։

    - Իրականում, նրա բոլոր այցերն էլ ոչ թե գաղտնի են եղել, այլ՝ անսպասելի: Սյունիքի այցելության դեպքում որևէ այլ նկատառում չի եղել, պարզապես ընդդիմության ներկայացուցիչներն այնտեղ կազմակերպեցին հայտնի դեպքերը՝ ուղղորդված կոնկրետ շրջանակների կողմից:

    Մանրամասն
  • Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի․ Գ․ Գորգիսյան

    Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի․ Գ․ Գորգիսյան

    - Պարոն Գորգիսյան, Դուք ինչո՞ւ չստորագրեցիք ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ, չէ՞ որ մոտ երկու տարի մասնակցել եք քննարկումներին։

    - Մեր քաղաքական որոշումն էր դա, որովհետև ի սկզբանե որոշվել էր, որ պիտի լինի զուտ փաստերի վրա հիմնված զեկույց, բայց վերջում դրա մեջ սկսեցին մտնել քաղաքական կողմնորոշումներ։ Եվ մենք գտանք, որ չպետք է միանանք այդ զեկույցին։

    Մանրամասն
  • Այս ԱԺ-ում պրոֆեսիոնալներն ավելի շատ են, քան նախորդում․ Վ․ Ենգիբարյան

    Այս ԱԺ-ում պրոֆեսիոնալներն ավելի շատ են, քան նախորդում․ Վ․ Ենգիբարյան

    -Ասում եք՝ 7-րդ գումարման խորհրդարանը պրոֆեսիոնալ էր, բայց տեսնում ենք, որ Հայաստանի նախագահը շատ օրենքներ չի ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան: Արդյո՞ք այս դեպքում պրոֆեսիոնալ կարելի է համարել խորհրդարանը:

    -Նախկին խորհրդարանների հետ ես համեմատեցի ու ասացի, որ ակնհայտ է զարգացումը: Բայց նախագահի Սահմանադրական դատարան դիմելը ես անպայմանորեն չէի կապի Ազգային ժողովի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա մեր իշխանությունների փոխզսպումների ու հավասարակշռությունների մեխանիզմն է:

    Մանրամասն
  • Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան

    Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան

    - Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից շատ գոհ է: ՌԴ նախագահի հետ թե այդ, թե հունվարի 11-ի հանդիպումների, ինչպես նաև հեռախոսազրույցների ժամանակ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձը: Բայց հակառակ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության, որի միջնորդը ՌԴ-ն է, այդ խնդիրը մինչև հիմա լուծված չէ: Ինչպե՞ս կարելի է գոհ լինել:

    - Հանդիպման օրակարգը բավականին ընդգրկուն էր, ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա վարչապետը շեշտեց, որ այդ հարցի վերաբերյալ կա ընկալում: Ընկալումն այն է, որ Ադրբեջանն անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները և վերադարձնել գերիներին: Մենք անում ենք առավելագույնը՝ լինի դա ՌԴ-ի մեր գործընկերների, թե միջազգային այլ գործընկերների հետ շփումներում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն այդ երկրի համար դառնա գլխացավանք:

    Մանրամասն