-Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումից հետո կրքերը խորհրդարանում չեն հանդարտվում, տեսնում ենք, որ Դուք էլ եք հաճախ ափերից դուրս գալիս։ Գուցե, իսկապես, ավելի նպատակահարմար կլիներ, որ բանագնացը ԱԺ փոխխոսնակը չլինե՞ր։
-Նախ՝ ընդդիմության պահվածքը բավականին կանխատեսելի էր. նրանք երբեք էլ աչքի չեն ընկել կառուցողականությամբ, և պետք է փորձեին վարկաբեկել գործընթացն ու ներկայացուցչին: Երկրորդ՝ ես ափերից դուրս չեմ եկել, ընդամենը կարգի եմ հրավիրել նրանց, որոնց պետք էր կարգի հրավիրել: Նաև չեմ կարծում, թե իրավիճակը չի հանդարտվում, հաջորդ օրերին աշխատանքը հանգիստ մթնոլորտում է անցել: Ասեմ ավելին․կարծում եմ, որ մեզ հաջողվեց ընդդիմադիր խմբակցություններին բերել բովանդակային դաշտ: Ինքնին բանավեճը նորմալ է, նորմալ չէ, երբ այն բովանդակային չէ: Իմ հարցադրմանն ի պատասխան՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ, այո՛, իրենք կողմ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Մանրամասն