
Մոնիտորինգ
-
7-րդ գումարման խորհրդարանը միակն է, որտեղ բացարձակ մեծամասնություն է կազմել ընտրություններին մասնակցած մեկ քաղաքական ուժ։ 2018թ․խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը վերցրել էր ԱԺ մանդատների 2/3-ից ավելին, ինչն իրավունք ու հնարավորություն էր վերապահում միանձնյա ընդունել նաև սահմանադրական օրենքներ, առանց ընդդիմությունից որևէ կախվածության՝ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սահմանադրական օրենքներում, ընտրել Հանրապետության նախագահ և այլն։ Մանրամասն
-
Նրանք հեռանում են Ազգային ժողովից. ցուցակներում ընդգրկված չեն
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերից հատկապես 3-ի՝ խորհրդարանական «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակներում ամենաշատ ծանոթ անուններն են։ Նրանք 7-րդ, նաև նախորդ գումարումներից հայտնի պատգամավորներնն են։Սակայն երեք խմբակցություններում էլ առանցքային մի քանի գործիչներ պարզապես հրաժարվել են ընտրապայքարից՝ չընդգրկվելով կուսակցական ցուցակներում: Մանրամասն -
Եթե կուսակցությունը համակենտրոնացման ճամբար է, ուրեմն ես ճամբարափոխ եմ․ Սերգեյ Բագրատյան
-Կներեք, պարո՛ն Բագրատյան, Ձեզ անվանում են ճամբարափոխ գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեզ ուղղված այդ որակումները:
-Եթե արձանագրում ենք, որ քաղաքականության մեջ արժեհամակարգերը վերաձևակերպելու խնդիր կա, ուրեմն, չպետք է նայել կուսակցություններին: Քաղաքական ուժերը ժամանակավոր են, պետականությունն ու երկիրը՝ հավերժ: Քաղաքական ուժերը միջոց են՝ հասնելու պետականության հզորացմանը:
Մանրամասն -
Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան
-Պարո՛ն Աբովյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց շատ քաղաքական ուժեր կասկածում են, որ ընտրություններ կլինեն: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունները չկայանան։
-Ես հիմնվում եմ միայն ու միայն փաստերի վրա և հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ հույս ունեմ, որ ընտրությունները կկայանան:
Մանրամասն -
Երրորդ փորձից խորհրդարանը չեղարկեց ռազմական դրությունը
Խորհրդարանական մեծամասնության կողմից 3 անգամ մերժված նախագծի քվեարկության նման ելքը սպասելի էր. արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ վարչապետն ու խորհրդարանական երկու խմբակցությունները եկել են համաձայնության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ գործընկերներին կոչ էր արել նախագծին կողմ քվեարկել:
Մանրամասն