
Մոնիտորինգ
-
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
-
Ընտրությունների անցկացումը դեկտեմբերին անխուսափելի է
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է, թե՞ դեռ որոշում չի կայացրել:
- Որոշում որպես այդպիսին չունենք, բայց դրական տրամադրվածություն ունենք:
- Ամենայն հավանականությամբ կմասնակցեք:
- Անշուշտ:
Մանրամասն -
Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում. ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։
«Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխության երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ դուխով, թե՛խելքով, շատ քիչ կարելի է գտնել։ Բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Եթե երևանցին կասի, որ իրեն պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն -
Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին
Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը:
ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել:
Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը: Մանրամասն -
Ինչպես են կոալիցիոն նախկին գործընկերները սատարում Քոչարյանին
2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, 2018թ. հուլիսի 28-ին կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հուլիսի 27-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած ներքաղաքական զարգացումները առայժմ սահմանափակվում են որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների հայտարարություններով, և այստեղ ուշագրավ Է նախ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիա կազմած քաղաքական ուժերի կեցվածքը: Մանրամասն