Մոնիտորինգ

  • Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    -Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:

    -Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:

    Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:

    Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել 5 անգամ, 2 անգամ ընտրվել է, 2 անգամ՝ ոչ. կառաջադրվի ևս 2 անգամ

    Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել 5 անգամ, 2 անգամ ընտրվել է, 2 անգամ՝ ոչ. կառաջադրվի ևս 2 անգամ

    Արտահերթ երկու ընտրությունների անցկացման համար հրաժարական տված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Առաջին անգամ վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ընտրվելուց ընդամենը 5 ամիս անց:

    Անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրվել է 6 անգամ: Մայիսի 3-ին չընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց կառաջադրվի 7-րդ անգամ:

    Մանրամասն
  • Երկու նախագիծ՝ հրատապ կարգով

    Երկու նախագիծ՝ հրատապ կարգով

    Ապրիլի 28-ին ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկվեց և ընդունվեց երկու կարևոր նախագիծ: ԱԺ նիստը նույնպես արտահերթ էր՝ հրավիրված ԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ:

    Փոփոխություններ էին առաջարկվում Քրեական և Հարկային օրենսգրքերում: Երկու նախագծերն էլ հեղինակել էին «Իմ քայլի» պատգամավորները, և միայն «Իմ քայլն» էլ ընդունեց դրանք: Քվեարկությանը չմասնակցեցին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, իսկ քննարկման ժամանակ ԼՀԿ-ականները միայն հարցեր տվեցին:

    Մանրամասն
  • Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան

    Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան

    -Պարո՛ն Աբովյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց շատ քաղաքական ուժեր կասկածում են, որ ընտրություններ կլինեն: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունները չկայանան։

    -Ես հիմնվում եմ միայն ու միայն փաստերի վրա և հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ հույս ունեմ, որ ընտրությունները կկայանան:

    Մանրամասն
  • 82 կողմ․ խորհրդարանը կձևավորվի համամասնական ընտրակարգով

    82 կողմ․ խորհրդարանը կձևավորվի համամասնական ընտրակարգով

    «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ին խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել ԸՕ-ում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող ծավալուն նախագիծը, բայց քանի որ արտահերթ ընտրություններին 3 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որոշվեց դրանից առանձնացնել և արտահերթ կարգով քննարկել միայն մեկ փոփոխություն՝ ամբողջական անցում համամասնական ընտրակարգին, և որոշ կարգավորումներ՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ: Մանրամասն