Մոնիտորինգ

  • Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Ապրիլի 23-ին հեղափոխություն կատարած ուժը սեպտեմբերի 23-ին աննախադեպ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում. վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում ստացել է ընդհանուր քվեների 81,06 տոկոսը: Երևանի 475 ընտրատեղամասերում քվեարկած 370 հազար 323 ընտրողներից 294 հազար 109-ը իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին:

    Ընտություններին մասնակցած մյուս 9 դաշինքներն ու կուսակցությունները միասին ստացել են 6 տոկոսից մի փոքր ավելի կամ 25.368 ձայն: Մասնակից ուժերից 1 տոկոսի շեմը հաղթահարել են երեք կուսակցություններ՝ ՀՅԴ՝ 1,62 տոկոս, ԵԾ՝ 1,39 տոկոս և ՕԵԿ՝ 1,09 տոկոս: «Երևանի հանրություն», «Երևանցիներ» դաշինքները, «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ», ԺՈՒԿ, «Հայք»> կուսակցությունները ստացել են շատ փոքրաթիվ ձայներ: Մանրամասն
  • Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան

    Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան

    -Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գործընթացը ո՞ր փուլում է: 

    -Տեղեկություն չունեմ, որովհետև կառավարությունից պետք է գա այդ նախաձեռնությունը։ Մենք իրականում սյուռեալիստական ժամանակներում ենք ապրում, որովհետև ինչ է ստացվում՝ ԱԱԾ-ին գաղտնալսում են, ԱԺ-ում մեծամասնության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան ԵԽԽՎ-ում երկիրը ներկայացնում է որպես բռնապետություն, և մյուս աբսուրդ իրավիճակը՝ կառավարությունը, որը ձևավորվում է ԱԺ-ի կողմից, պետք է մտածի ձև՝ ԱԺ-ն լուծարելու։ Մանրամասն
  • Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    82 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական հանցագործությունների շրջանակն ընդլայնող և դրանց համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Գլխադասային հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀԿ-ականները խստորեն քննադատել էին առաջարկվող փոփոխությունները, նախագծերը որակել իրավական տեսանկյունից թերի ու անկատար, բայց վերջնական փուլում հայտարարեցին, որ կառավարությունը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել, ընդունել իրենց բոլոր առաջարկությունները, ու ստացվել է «ճիշտ» փաստաթուղթ: Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն