Մոնիտորինգ

  • Նախընտրական շրջանում Ծառուկյանը որևէ բարեգործական ակցիա չի արել

    Նախընտրական շրջանում Ծառուկյանը որևէ բարեգործական ակցիա չի արել

    -«Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը «Ծառուկյան» խմբակցության անդամները քննադատում են արդեն 1 շաբաթ, ընդգրկված է հունիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Ձեր դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ արդեն հստա՞կ է:

    -Մենք երևի հինգ հազար անգամ մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մենք ասել ենք, որ և՛ նախորդ, և՛ այս կառավարությանը մտահոգող խնդիրը, որը բարեգործությամբ քաղաքական դիվիդենտներ շահելուն է վերաբերում, ամբողջությամբ կարգավորվում է 2002թ. ընդունված «Բարեգործության մասին» օրենքով, ինչպես նաև Ընտրական օրենսգրքով: Ուստի, մինչև հունիսի 19-ի արտահերթ նիստը, հունիսի 18-ին, մենք կփորձենք այս նախագծի նման հրատապության հարցը քննարկել կառավարության մեր գործընկերների հետո, որպեսզի միասին լուծումներ գտնենք: Կստացվի՞, շատ ավելի լավ, չի՞ ստացվի, «Ծառուկլյան» խմբակցությունը, բնականաբար, այդ նախագծին կքվեարկի դեմ: Այս փոփոխությամբ առաջարկվում է ոչ ադեկվատ լուծում:

    Մանրամասն
  • Գագիկ Ծառուկյանն էլ չի՞ կարող բարեգործությամբ զբաղվել

    Գագիկ Ծառուկյանն էլ չի՞ կարող բարեգործությամբ զբաղվել

    Նախորդ կառավարության ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած և նոր կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը մտահոգում է «Ծառուկյան» խմբակցությանը։ Խորհրդարանական հայտարարությունների ժամը և ԱԺ ամբիոնը օգտագործելով՝ խմբակցության պատգամավորները հիշեցնում են, թե ինչ բարեգործություններ է կատարել ու կատարում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Մանրամասն
  • Նախագահը դատապարտված է համաձայնել բոլոր առաջարկներին

    Նախագահը դատապարտված է համաձայնել բոլոր առաջարկներին

    Ապրիլի 9-ին կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նույն օրը գործող կառավարությունը հրաժարական կտա: Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց խորհրդարանը կընտրի Հայաստանի 12-րդ , իսկ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետին: Ի տարբերություն նախագահի փակ, գաղտնի ընտրության՝ վարչապետն ընտրվելու է բաց, անվանական քվեարկությամբ , պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ:  Մանրամասն
  • Օրենսդրական փոփոխություններ՝ «սուպերվարչապետի» համար

    Օրենսդրական փոփոխություններ՝ «սուպերվարչապետի» համար

    Փետրվարի 8-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ առաջին արտահերթ նիստի օրակարգում 7 նախագծեր էին: Դրանցից 2-ը՝ «Ներման մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծերը պայմանավորված են 2015թ. դեկտեմբերի 15-ին ընդունված Սահմանադրության կարգավորումներով: Հենց այս նախագծերի առիթով էլ նիստերի դահլիճում բուռն քննարկում ծավալվեց խորհրդարանական կառավարման համակարգի կառավարության ու վարչապետի լիազորությունների շուրջ: Ոչ իշխանական պատգամավորների կարծիքով այս երկու նախագծերը Հայաստանը դարձնում են «սուպերվարչապետական» երկիր: Մանրամասն
  • Վարչապետը կների, նախագահը հրամանագիր կստորագրի

    Վարչապետը կների, նախագահը հրամանագիր կստորագրի

    «Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելը, ըստ օրինագծի, խրախուսական գործընթաց է, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել պատժից։ Ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։

    Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով։ Ներման խնդրագրերի տնօրինողը լինելու է վարչապետը։ Ներման խնդրագիրն ստանալու օրվանից Արդարադատության նախարարությունը մեկամսյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:




    Մանրամասն