Մոնիտորինգ

  • Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում փետրվարի 5-ին ներկայացվեց Սահմանադրությունից և կառավարման համակարգի փոփոխությունից բխող հերթական օրինագիծը՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին»: ԱԺ նախագահը խորհրդում ընդգրկված չէ, քանի որ խորհուրդը, ըստ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, «մինի կառավարություն է»:





    Մանրամասն
  • Պետաիրավական հանձնաժողովի նիստ. տուգանքից մինչև էթիկա

    Պետաիրավական հանձնաժողովի նիստ. տուգանքից մինչև էթիկա

    ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 31-ի նիստում քննարկեց սահմանադրական համարվող Դատական օրենսգրքի նոր նախագիծը՝ փետրվարի 5-ի լիագումար նիստում երկորրդ ընթերցման ներկայացնելու համար: Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այս նախագիծը դժգոհություններ էր առաջացրել փաստաբանների շրջանում, իսկ որոշ մարզերում փաստաբանները, որպես բողոքի նշան, դիմել էին գործադուլի:  Մանրամասն
  • Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանը մեկնարկեց կառավարությանն ուղղված նոր ու ավելի բուռն քննադատությամբ։ Ակտիվ էին ոչ միայն «Ելք»-ի, այլև «Ծառուկյան» խմբակցության անդամները։ Նրանք, ի դեպ, օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ միասին նախագահի նստավայրում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, մասնակցել նրա նախաձեռնությամբ կազմակերպված հավաք-քննարկմանը։ Դրա ընթացքում հանրապետության նախագահը կարծիք էր հայտնել, թե գնաճի թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպումը կարող է օգտակար լինել:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Ազգային ժողովում հունվարի 23-ին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումները» թեմայով լսումներ կանցկացվեն։ Մանրամասն
  • Հարկային օրենսգիրքը փոփոխվեց՝ դեռ ուժի մեջ չմտած

    Հարկային օրենսգիրքը փոփոխվեց՝ դեռ ուժի մեջ չմտած

    Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում 62 «կողմ»-ով, առանց «դեմ»-ի  ու  «ձեռնպահ»-ի, ընդունեց Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն ընդունվեց կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների  քվեարկությամբ, ոչ իշխանական ուժերը բոյկոտում էին արտահերթի աշխատանքը: Մանրամասն
  • Ընդդիմությունը լքեց  նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Նախօրեին քննարկված հարցերի քվեարկությունը դեկտեմբերի 20-ի նիստին խորհրդարանի աշխատանքը վերածեց իսկական  խառնաշփոթի: Կրքերը թեժացան հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ:

    Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենքի նախագծերից մեկը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է  պատգամավորների 3/5-ի «կողմ» քվեարկությունը:

    Մանրամասն