Մոնիտորինգ

  • 5 և 10 միլիոն՝ վիրավորելու և զրպարտելու համար

    5 և 10 միլիոն՝ վիրավորելու և զրպարտելու համար

    5 միլիոն դրամ՝ վիրավորելու, 10 միլիոն՝ զրպարտելու համար. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մնաց անդրդվելի և չընդունեց տուգանքի չափը մեղմելու՝ կառավարության ու պատգամավորների առաջարկները: Նրա ներկայացրած նախագծով Քաղաքացիական օրենսգրքում խստացումներ էին առաջարկվում. վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի 1 և 2 միլիոն դրամները հնգապատկվում էին: Խստացումները վերաբերում են և՛ լրատվամիջոցներին, և՛ անհատներին: Մանրամասն
  • ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ

    ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ

    Ազգային ժողովի փետրվարի 9-ին սկսված նիստերի օրակարգում 16 հարց էր, և դրանցից ոչ մեկը չէր առնչվում պատերազմով պայմանավորված իրողություններին: Այս մասին դեռ օրակարգը չհաստատված՝ խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության իրագործման ավարտին մնացել է 4 տարի 8 ամիս և 19 օր, հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահներից կարող է պահանջել դուրս գալ ԱրցախիցՊատգամավորը հարցրեց. «Ուզում եմ իմանալ՝ արդյունավետ օգտագործո՞ւմ ենք մեր ժամանակը: Նայում եմ օրակարգին, որտեղ 16 հարց է ընդգկված և ուզում եմ գտնել գեթ մեկ հարց, որը ադեկվատ է մեր առջև ծառացած մարտահրավերներին»: Մանրամասն
  • Առանց անանուն աղբյուրների և էթիկայի հանձնաժողովով

    Առանց անանուն աղբյուրների և էթիկայի հանձնաժողովով

    - Ձեր խմբակցության նախկին լրագրող պատգամավորներով շրջանառության մեջ եք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը, ըստ տրվող գնահատականների, նաև սահմանափակումներ է բերելու: Ինչո՞ւ հենց նախկին լրագրողներդ որոշեցիք փոխել օրենքը:

    - Մենք որևէ հնարավորություն կամ իրավունք չենք սահմանափակում: Ասում ենք՝ կան տեղեկատվության աղբյուրներորոնց ստեղծողի, ստեղծման վայրի և կառավարման մասին որևէ մեկը տեղեկություն չունիՄենք չենք անդրադարձել տեղեկատվության տարածման դրույթին:

    Մանրամասն
  • Նախկին լրագրող պատգամավորները լրատվադաշտի նոր կանոններ են սահմանում

    Նախկին լրագրող պատգամավորները լրատվադաշտի նոր կանոններ են սահմանում

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավոր, որոնցից 5-ը՝ նախկին լրագրող, շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

    2003թ. ընդունված մայր օրենքում նրանք առաջարկում են սահմանել նոր հասկացություն՝ անանուն աղբյուր:

    Մանրամասն
  • Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարություն

    Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարություն

    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Գործող 12 նախարարություններին ավելանալու է ևս մեկը՝ Ներքին գործերի նախարարությունը: Կառավարության կառուցվածքի վերջին փոփոխությունը կատարվել է 2019 թվականին: Դրա արդյունքում նախարարությունների՝ 2018 թվականին սահմանված թիվը՝ 17-ը, կրճատվել ու դարձել է 12:

    Ներքին գործերի նախարարությունը Հայաստանի կառավարությունում նորություն չի լինի: Անկախ Հայաստանում անցում Նախարարությունից Ոստիկանություն և հակառակը՝ էլի է եղել:

    Մանրամասն