Մոնիտորինգ

  • ԱԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցի․ նախագիծը մերժվեց

    ԱԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցի․ նախագիծը մերժվեց

    Ազգային ժողովը տապալեց ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական և Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր: Մանրամասն
  • Քրեական ենթամշակույթը՝ օրենքով պատժելի

    Քրեական ենթամշակույթը՝ օրենքով պատժելի

    Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար։ Մանրամասն
  • Ինչու չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    Ինչու չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    ԱԺ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը չի շտապում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ձևավորել, թեպետ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 24-ին ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս». միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ հանձնաժողովը կձևավորվի հոկտեմբերին։  Մանրամասն
  • 2020թ. կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը

    2020թ. կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը

    Կառավարությունն առաջարկեց, Ազգային ժողովն էլ համաձայնեց բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների բոլոր իրական սեփականատերերին: Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը 108 կողմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Ընդերքի մասին օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Մանրամասն
  • Առաջին ընթերցմանը «Իմ քայլը» կողմ էր, երկրորդին՝ դեմ

    Առաջին ընթերցմանը «Իմ քայլը» կողմ էր, երկրորդին՝ դեմ

    «Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական, ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց: Ուշագրավ է, որ ընդամենը 1 ամիս առաջ, սեպտեմբերի 16-ին նույն այս նախաձեռնությունը ընդունվել էր 112 կողմ ձայնով, առանց դեմի: Մանրամասն