Մոնիտորինգ

  • Կուսակցական նոր համակարգ նոր Հայաստանում

    Կուսակցական նոր համակարգ նոր Հայաստանում

    Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի նպատակը ընտրակարգի փոփոխությամբ խաղի նոր կանոնների հաստատումն է: Խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ խնդիր ունեն ձևավորել նոր քաղաքական դաշտ. «Հեղափոխությունից հետո պետք է փոխվի խաղի այն հաստատված կանոնը, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն. բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ խաղի կանոնները: Դրա մի մասն էլ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն է»: Մանրամասն
  • Նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ

    Նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ

    Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կտարածվի պետական համակարգի շուրւջ 59 հազար և մասնավոր հատվածի շուրջ 178 հազար, ընդհանուր թվով՝ շուրջ 237 հազար աշխատողների վրա: Այսինքն, այսօր Հայաստանում կա մինչև 68.000 դրամ ստացող այդքան աշխատող: Իսկ պետական հատվածում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ դարձնելը բյուջեից կպահանջի լրացուցիչ 9 մլրդ դրամ: Մանրամասն
  • Աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ մերժումներով

    Աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ մերժումներով

    Սեպտեմբերի 9-ին, ամառային արձակուրդից հետո, 7-րդ գումարման Ազգային ժողովն սկսեց աշխատանքը: Աշնանային նստաշրջանի օրակարգ ընդգրկվեցին նախորդ նստաշրջանից մնացած մի շարք օրինագծեր, նաև երկու տասնյակից ավելի նախագծեր՝ ներկայացված հիմնականում կառավարության կողմից: Մանրամասն
  • Աղմկահարույց նախագիծը ժամանակավորապես հանվեց շրջանառությունից

    Աղմկահարույց նախագիծը ժամանակավորապես հանվեց շրջանառությունից

    «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ էր դրել մի օրինագիծ, որով Ազգային ժողովին առաջարկում էր փոփոխություն և լրացում կատարել Քրեական օրենսգրքում և քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելուն կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուն ուղղված գործողությունները: Նախագծի համաձայն իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Մանրամասն
  • Այդ տեղեկատվությունը պետք է հերքվի վարչապետի շուրթերով. Է. Մարուքյան

    Այդ տեղեկատվությունը պետք է հերքվի վարչապետի շուրթերով. Է. Մարուքյան

    -Դուք այսօր ներկայացնում եք օրինագծեր, որոնց նախկինում Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել և ընդդիմացել է այն նախկին իշխանությանը: Դուք այդպես փորձում եք Նիկոլ Փաշինյանի՞ն։ Ի՞նչ ենթատեքստ կա Ձեր գործողություններում։

    -Ենթատեքստը հետևյալն է՝ ինչ արատավոր բան եղել է նախկինում, հիմա փորձում ենք ռեվերս անել, հետ փոխել, դարձնել լավը: Հեղափոխությունը դրա համար չէ՞ր: Այսօրվա իշխանությունը, սակայն, պատրաստ չէ հետ փոխելուն:

    Մանրամասն