Մոնիտորինգ

  • Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    82 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական հանցագործությունների շրջանակն ընդլայնող և դրանց համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Գլխադասային հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀԿ-ականները խստորեն քննադատել էին առաջարկվող փոփոխությունները, նախագծերը որակել իրավական տեսանկյունից թերի ու անկատար, բայց վերջնական փուլում հայտարարեցին, որ կառավարությունը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել, ընդունել իրենց բոլոր առաջարկությունները, ու ստացվել է «ճիշտ» փաստաթուղթ: Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն

  • Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    2018թ. ապրիլի 10-ին ուժի մեջ է մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն պետք է սկսվեին հանձնաժողովի ձևավորման աշխատանքները: Այս հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

    Նոր հանձնաժողովը պետք է ունենա 5 անդամ, որոնք նշանակվում են Ազգային ժողովի կողմից: Այդ անդամներին մրցութային կարգով ընտրում է Աժ մրցութային հանձնաժողովը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում անցկացվում է հանձնաժողովի անդամների առաջին մրցույթը: Օրենքը ուժի մեջ է ավելի քան երկուսուկես ամիս, բայց ԱԺ-ն անգամ մրցութային խորհրդի ձևավորման մասին հայտարարություն չի արել:  Մանրամասն
  • Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է չգնալ հետաձգման ճանապարհով և 2018թ. հուլիսի 1-ից, ինչպես նախատեսվում էր, ապահովել կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրումը: 

    Խորհրդարանական 4 ուժերից 3-ը ժամանակին դեմ են եղել համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը: Քվեարկությունից առաջ նրանք երկընտրանքի առջև էին՝ կո՞ղմ քվեարկել և դեմ գնալ նախկին սկզբունքներին, թե՞ դեմ քվեարկել այն կառավարության ներկայացրած նախագծին, որի ձևավորմանը մասնակցել են:  Մանրամասն