Մոնիտորինգ

  • Լինելու է 100% համամասնական ընտրակարգ․ Հ․ Դանիելյան

    Լինելու է 100% համամասնական ընտրակարգ․ Հ․ Դանիելյան

    - Խորհրդարանի լուծարման սահմանադրական կարգավորումները Ազգային ժողովո՞ւմ փոփոխվող հոդվածների շրջանակում են:

    - Այո։ Խմբակցության մի մասը նախնական քննարկում է ունեցել նաև սահմանադրական մի շարք այլ կարգավորումների վերաբերյալ: Դեռ որոշում չկա։ Այդ փոփոխություններն իրականացնելու համար «Իմ քայլից» բացի՝ մյուս խմբակցությունների, անկախ պատգամավորների համաձայնություն էլ է անհրաժեշտ։

    - Որովհետև փոփոխությունը սահմանադրական է, և դուք դրա անցկացման համար անհրաժեշտ 88 ձայնը չունե՞ք:

    - Այո։

    Մանրամասն
  • ԱԺ–ն կարող է ինքնալուծարվել՝ հանուն վարչապետի

    ԱԺ–ն կարող է ինքնալուծարվել՝ հանուն վարչապետի

    Ազգային ժողովում դարձյալ պատրաստվում են փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ: Նպատակը՝ կարճել արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանող ճանապարհը՝ առաջարկելով այսօր գոյություն ունեցող տարբերակի այլընտրանք, այն է՝ խորհրդարանի ինքնալուծարում կամ ցրում:  Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 16-րդ վարչապետ

    Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 16-րդ վարչապետ

    Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից: Մանրամասն
  • ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    «Հայաստանի հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ»,- վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժելուց 1 օր հետո՝ մայիսի 2-ին, հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

    ՀՀԿ-ն մայիսի 2-ին նիստ է հրավիրել և որոշել վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածու չառաջադրել, պաշտպանել խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին:  Մանրամասն
  • Իր դիրքորոշման մասին ՀՀԿ-ն կհայտարարի քվեարկությունից առաջ

    Իր դիրքորոշման մասին ՀՀԿ-ն կհայտարարի քվեարկությունից առաջ

    Մայիսի 1-ին Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու: Խորհրդարանական Հայաստանի դեռևս կարճատև պատմության մեջ օրենսդիրն  այս ընտրությունը կատարելու է երկրորդ անգամ՝ առաջինից հետո ուղիղ երկու շաբաթ  անց, վարչապետի պաշտոնն ընդամենը 1 շաբաթ զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականից 7 օր հետո: Վարչապետն ընտրվելու է ԱԺ հատուկ նիստում: 
    Ընտրության նախօրեին, վաղ առավոտյան «Ելք» խմբակցությունը նիստ հրավիրեց և միաձայն որոշեց վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության  ղեկավարն  արդեն որպես վարչապետի միակ թեկնածու Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ «Ծառուկյան», «Դաշնակցություն» և Հանրապետական խմբակցությունների հետ: 
    Մանրամասն