Մոնիտորինգ

  • Փաշինյանը պնդում է. «Ապագա կա»

    Փաշինյանը պնդում է. «Ապագա կա»

    2020-ի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների՝ հազարավոր զոհերի ու սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսությամբ է լցված ապագայի նկատմամբ: Ապրիլի 18-ին, ԱԺ–ում ներկայացնելով կառավարության 2022 թվականի գործունեության ծրագիրը, նա հայտարարեց՝ ապագայի նկատմամբ լավատեսության անհրաժեշտ պաշար ունի: Մանրամասն
  • ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազը՝ ԱԺ-ում. դատախազից գոհ են, ՄԻՊ-ից՝ ոչ այնքան

    ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազը՝ ԱԺ-ում. դատախազից գոհ են, ՄԻՊ-ից՝ ոչ այնքան

    Հայաստանի պետական սահմաններից մինչև Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձ, կրթության և գիտության ոլորտից մինչև խոսքի ազատություն, կորոնավիրուսի համաճարակ ու արտակարգ դրություն. Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ծավալուն զեկուցն անդրադարձել է 2020թ. մեր երկրում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին բոլոր բնագավառներում: Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացրել է հետհեղափոխական կառավարության ծրագրի վերջին՝ 2020 թվականի կատարողականը։ Վերջին, որովհետև արդեն հայտնի է, որ ապրիլի 20-30-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնը թողնելու մասին, իսկ դրանից հետո, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, հայտարարվելու է հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մանրամասն
  • Քոչարյանի գործից Հոկտեմբերի 27. գլխավոր դատախազն Ազգային ժողովում էր

    Քոչարյանի գործից Հոկտեմբերի 27. գլխավոր դատախազն Ազգային ժողովում էր

    2019 թվականին բացահայտված քրեական գործերի գերակշռող մասը եղել են կոռուպցիոն սխեմաներ: Պետությանը կամ համայնքներին պատճառվել է 105,7 մլրդ դրամի վնաս: Մեկ տարում հաջողվել է վերականգնել ընդամենը 12,4 մլրդ դրամ: Այս տվյալները հունիսի 1-ին Ազգային ժողովում ներկայացրել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա վստահեցրել է, որ 2019թ. կոռուպցիայի վերաբերյալ գործերի քրեական դատավարության դինամիկան շարունակել է մնալ բարձր: Քննված կոռուպցիոն գործերի թիվը 2018թ. համեմատ աճել է 26,6 տոկոսով: Մանրամասն
  • Եռօրյա թեժ քննարկում կառավարության ծրագրի շուրջ

    Եռօրյա թեժ քննարկում կառավարության ծրագրի շուրջ

    «Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019թ. հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս: Սա ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,- Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2019թ. հաշվետվությունը` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նախորդ տարվա կատարողականը Ազգային ժողովում քննարկվեց մայիսի 6-8-ը: Մանրամասն