
Մոնիտորինգ
-
Հանձնաժողովի ստեղծումից անմիջապես հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով, քանի որ դա հենց Փաշինյանի ցանկությունն է։ Այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն հարցերին պատասխանելու նպատակով վարչապետին քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին որևէ տեղեկություն չկա: Մանրամասն
-
Որտե՞ղ են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները
2020թ. 44–օրյա պատերազմի ժամանակ, որպես նվիրատվություն ստացած գումարներից, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,7 մլրդ դրամ փոխանցել էր կառավարությանը: Ազգային ժողովի այդ քննիչ հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյո՞ք այդ գումարները նպատակային են ծախսվել: Կառավարությունից ստացել են գրավոր պատասխան, թե որտեղ են ծախսվել այդ գումարները, իսկ մարտի 24-ին հրավիրել էին հանձնաժողովի հերթական նիստ՝ լսելու նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին: Մանրամասն -
Սեյրան Օհանյանը գործող զինվորակա՞ն էր, որ հարցաքննվի. Գեղամ Նազարյան
–Արդեն հայտարարվել է, որ Փաշինյանը ևս հարցաքննվելու է, Սեյրան Օհանյանի հարցաքննության անհրաժեշտության մասին օրերս խոսեց ՔՊ-ից Արփի Դավոյանը...
–Կներեք, Արփի Դավոյանը ռազմական փորձագե՞տ է, թե պատերազմական գործողությունների մասնակից:
Մանրամասն -
Երբ ճիշտ պահը լինի, որևէ մեկը հետ չի կանգնի մանդատը վայր դնելու որոշումից․ Էլինար Վարդանյան
-Այսօր ընդդիմության՝ խորհրդարանում մնալը որքանո՞վ է արդարացված․ համագործակցությունը չի ստացվում, նախագծեր մերժվում են։
-Եթե այս պահին խորհրդարանական ընդդիմությունը որոշի, որ այլևս չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, դա նշանակում է, որ դրան պետք է հետևի որոշակի պրոցես: Ես գիտեմ, որ շատ հաճախ են բարձրացնում մանդատները չվերցնելու կամ վայր դնելու հարցը: Մանդատների բաշխման ժամանակ մանդատները չվերցնելը ենթադրում էր, որ հավաքած ձայների քանակով հաջորդ երկու ուժերն էին խորհրդարանում հայտնվելու, իսկ ԱԺ-ում գտնվելու ժամանակ մանդատները վայր դնելը որևէ իրավական հիմք, իրավական պահանջ չի ներկայացնում ԱԺ-ն արձակելու համար:
Մանրամասն -
Արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովում․ երբ կձևավորվի հանձնաժողովը՝ հայտնի չէ
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու վերջնական որոշում դեռ չկա, չնայած հոկեմբերի 29-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե մտահոգող հարցի լուծումը գտնվել է: Մանրամասն