Մոնիտորինգ

  • ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի նախագիծը․ ռազմական դրությունը կմնա

    ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի նախագիծը․ ռազմական դրությունը կմնա

    Նոյեմբերի 26-ին խորհրդարանական ընդդիմության երկշաբաթյա ջանքերը, ի վերջո, պսակվեցին հաջողությամբ: Հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ՝արտակարգ միջավայրում: Նիստը դեռևս չսկսված՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել էր. «Բաղրամյան փողոցում կուտակված ոստիկանների քանակից հասկացա, որ Իմ քայլը կգա նիստին»: Մանրամասն
  • Ընդդիմության հերթական արտահերթը՝ ռազմական դրությունը վերացնելու համար

    Ընդդիմության հերթական արտահերթը՝ ռազմական դրությունը վերացնելու համար

    Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծն է, տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին։ «Իմ քայլը», դատելով նախորդ դեպքերից, նիստին չի մասնակցի. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը արդեն հայտարարել է, որ իշխանության օրակարգում դեռևս չկա ռազմական դրությունը չեղարկելու հարց։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ, որոնք ըստ մամուլի ունեն այլ կարծիք, մասնակցեն նիստին, բայց չքվեարկեն կամ դեմ քվեարկեն։ Մանրամասն
  • Նոյեմբերի 26-ին ԼՀԿ-ն սպասում է «Իմ քայլին»

    Նոյեմբերի 26-ին ԼՀԿ-ն սպասում է «Իմ քայլին»

    -«Լուսավոր Հայաստանը» նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ պահանջելով Հայաստանում ռազմական դրության վերացում։ Ակնկալում եք, որ նիստը կկայանա՞:

    -Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։ Մեր սպասում ենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կներկայանան արտահերթ նիստին, քվորումը կապահովեն, և կքննարկենք ռազմական դրության չեղարկման հարցը։ Ի վերջո, դա նրանց պատգամավորական պարտականությունն է։

    Մանրամասն
  • Կեղծավորության ու դեմագոգիայի մղձավանջում

    Կեղծավորության ու դեմագոգիայի մղձավանջում

    Մեր վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Արդեն չեմ հիշում ՝ երբվանից։ Գուցե և նոյեմբերի 9-ից 10-ի գիշերվանից։Ավելի հակված եմ մտածել, որ այդ վիճակում էինք հայտնվել դրանից դեռ շատ առաջ։ Այդ գիշեր պարզապես տեղի ունեցավ արձանագրումը։

    Արդեն մեկ շաբաթից ավելի այդ գիշերը շարունակվում է։ Արդեն մեկ շաբաթից ավելի մենք ապրում ենք այդ մղձավանջային գիշերվա մեջ, ու լույսը չի բացվում։

    Մանրամասն
  • Արտահերթ հարցեր՝ ԱԺ հերթական նիստում

    Արտահերթ հարցեր՝ ԱԺ հերթական նիստում

    Ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները չեկան, չգրանցվեցին, որպեսզի ընդդիմությունը կարողանար արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հատարարության իրավաչափությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այս հարցին ԱԺ նախագահին փոխարինող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը բացատրեց, թե իրենց չգալով «Իմ քայլի» պատգամավորները իրենց դիրքորոշումն են արտահայտել ընդդիմության նախաձեռնության վերաբերյալ: Մանրամասն