
ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան
- 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ կառավարությունը: Սա խորհրդարանի նախաձեռնողականության՝ ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: 2-րդ նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 9/91 էր: Նույն հարաբերակցությունն էր նաև 6-րդ գումարման խորհրդարանում: