
Տեսակետ
-
Նախընտրական ծրագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ կառուցվածքային և բովանդակային իմաստով դրանց վրա ահռելի ազդեցություն է գործել ապրիլ-մայիս ամիսներին կատարված հեղափոխական գործընթացների արդյունքում ստեղծված հանրային-քաղաքական նոր իրավիճակը, քաղաքական ուժերի վերադասավորվածությունը և դրանցով պայմանավորված՝ ընտրությունների ելքի կանխորոշվածության մեջ անխտիր բոլոր խաղացող, մասնակից ուժերի համոզվածությունը: Մասնակից ուժերից 10-ի ծրագիրը մշակվել է պարտվողականության կանխավարկածով, ընդամենը այլընտրանքային դառնալու մաքսիմալ հավակնությամբ: Մանրամասն
-
Արտահերթ ընտրություններ. ով ով է
2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Բայց ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն իրականում ավելի մեծ է. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ: Մանրամասն -
Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն -
Սամվել Ալեքսանյան. ինչո՞ւ է նա անհանգիստ
2012թ. ապրիլին արդեն Փաշինյանը պահանջում է, որ ուժը կորցրած համարեն Սամվել Ալեքսանյանի գրանցումը՝ որպես պատգամավորության թեկնածու: Դիմումը մերժվել է: Մեծամասնականով նա և Սամվել Ալեքսանյանը առաջադրվել էին նույն թիվ 7 ընտրատարածքում: Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնձգություն էր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընտրատարածքի նկատմամբ: Քարոզարշավի ժամանակ այստեղ բախում եղավ Փաշինյանի կողմնակիցների և տարածքի բնակիչների միջև: Պատճառը Փաշինյանի կողմնակիցների տարածած քարոզչական նամակներն էին, որոնց բովանդակությունը դուր չէր եկել Ալեքսանյանի կողմնակիցներին: Մանրամասն -
ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով
Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր մարմինը չգրված օրենք ունի. Ազգային ժողովի նախագահներից ոչ մեկը խորհրդարանում չի ղեկավարում գումարման սկզբից մինչև վերջ: Դրա համար էլ գումարումները ընդամենը 6-ն են, իսկ ԱԺ նախագահները՝ 12-ը: Գումարումներից 4-ը ունեցել են 2-ական, 1-ը՝ 3, 1-ը՝ 1 ԱԺ նախագահ: ԱԺ նախագահների փոփոխությունը տարբեր պատճառներով է եղել. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, Հոկտեմբերի 27, կոալիցիայի մասնատում, նշանակում վարչապետի պաշտոնում և այլն:
ԱԺ որևէ նախագահ պաշտոնը չի թողել խորհրդարանի արձակման պատճառով, ինչը սպասվում է 6-րդ գումարման Ազգային ժողովում մեկուկես տարի նախագահած Արա Բաբլոյանին: Ազգային ժողովի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խորհրդարանական պատմության մեջ տեղի են ունենում առաջին անգան:
Մանրամասն